20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօր մենք սգում ենք հայ ազգի հետ միասին, Պուտինի ելույթը Ծիծեռնակաբերդում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Ծիծեռնակաբերդում:

«Հայ ժողովուրդը վերապրել է մարդկության պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը: Մենք անկեղծորեն ցավում ենք 1.5 միլիոն մահացածների համար: Մարդիկ տարհանվեցին իրենց տներից, անգին հուշարձաններ ավիրվեցին, գրքեր այրվեցին…

Հենց ռուսական քաղաքականությունը հասավ նրան, որ միջազգային հանրությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, երբ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի ջանքերով Ֆրանսիան, Ռուսատանն ու Մեծ Բրիտանիան տեղի ունեցածն ուղիղ անվանեցին Ցեղասպանութնուն:

Հայերի եւ ռուսների հարաբերությունները մշտապես առանձնահատուկ հոգեւոր կապեր են ունեցել, մենք միշտ բարեկամական կապով ենք կապված եղել:

Այսօր մենք սգում ենք հայ ազգի հետ միասին: Հարյուրավոր ռուսական քաղաքներում կանցնակցվեն 2000-ից ավելի հիշատակման միջոցառումներ, որոնց ներկա կլինեն ոչ միայն Ռուսաստանի հայկական սփյուռքի ներկայացուցիչները, այլեւ օտարազգիներ:

Մենք միշտ կարծել ենք, որ մարդկանց մասսայական սպանդին չի կարող արդարացում լինել: Համաշխարհային հանրությունը պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի անցյալի այս ողբերգական դեպքերը երբեք չկրկնվեն, մարդիկ կարողանան խաղաղ ապրել:

Ցավոք, այսօր աշխարհի տարբեր անկյուններում բռնությունը գլուխ է բարձրացնում: Պետք է հարց բարձրացնել` ինչու է դա տեղի ունենում, եւ ինչ պետք է անել: Պետք է մտածել հետեւանքների մասին:

Մենք պետք է լավատեսությամբ առաջ  նայենք, հավատանք լավ ապագային, կարողանանք հարգել իրար, օգնենք, միայն այսպես կարելի է խաղաղության հասնել:

Հարգելի ընկներ, մենք ձեզ հետ ենք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ