06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄՆ ֆինանսների քարտուղարի գլխավորած պատվիրակությունը

Ապրիլի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ ֆինանսների քարտուղար Ջեյքոբ Լյուին, ով որպես Միացյալ Նահանգների նախագահական պատվիրակության ղեկավար Հայաստան է ժամանել՝ ներկայացնելու ԱՄՆ կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Ամերիկյան նախագահական պատվիրակության կազմում են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Աննա Էշյուն, Ջեքի Սփիրը, Դեւիդ Թրոթը։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ամերիկյան պատվիրակության մասնակցության համար։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ հայ ժողովրդի համար այս խորհրդանշական օրը Երևանում բազմաթիվ պատվիրակությունների ներկայությունը վկայում է, որ Հայոց ցեղասպանությունը սոսկ ազգային ողբերգություն չէ, այլ ողջ մարդկության դեմ գործած հանցագործություն։ Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորեց միջազգային հանրության միասնական ջանքերը` ցեղասպանությունների կանխարգելման գործում, և շնորհակալություն հայտնեց Միացյալ Նահանգներին՝ մարտ ամսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած՝ «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը համահեղինակելու համար։

ԱՄՆ ֆինանսների քարտուղար Ջեյքոբ Լյուն նշեց, որ իր համար մեծ պատիվ է ապրիլի 24-ին ներկայացնել ԱՄՆ Նախագահին և ամերիկյան ժողովրդին Հայաստանում։

Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց պատվիրակության կազմում ընդգրկված կոնգրեսականներին և հայկական հարցերով հանձնախմբի նրանց գործընկերներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող հետևողական աշխատանքների համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման հարցերի, տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի գործունեությանը, մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ