16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բազմաթիվ հայեր նոր կյանք են սկսել ԱՄՆ-ում. Օբամայի հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարություն է տարածել 1915թ. ապրիլի 24-ի դեպքերի մասին, որտեղ կրկին չի արտասանել «Ցեղասպանություն» բառը:

Նախագահը մասնավորապես ասել է.

«Այս տարի նշվում է Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի առաջին  զանգվածային ոճրագործության 100-րդ տարելիցը: Այն խորհրդանշում է պատմության պահպանման կարևորությունն ու անցյալը հիշելու անհրաժեշտությունը»:

Օբաման ասել է, ինքը բազմիցս արտահայտվել է 1915-ին տեղի ունեցածի առիթով այդ հարցում իր դիրքորոշումը նույնն է:

Օբաման խոսել է ամերիկացի և հայ ժողովուրդների միասնության մասին` նշելով, որ բազմաթիվ հայեր նոր կյանք են սկսել ԱՄՆ-ում, այստեղ հզոր սփյուռք հիմնել:

«Մենք ողջունում ենք Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, թուրք և հայ պատմաբանների և մյուսների դիրքորոշումները, ովքեր փորձում են լույս սփռել պատմության այդ մութ գլխի վրա»,- ասել է Օբաման։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ