20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիայի քրդական կուսակցությունը ցեղասպանության զոհերի հիշատակին երթ է կազմակերպել

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության  (ԺՀԿ-HDP) Ստամբուլի տարածքային կառույցի կողմից քայերթ է անցկացվել նվիրված 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված և մահվան ուղարկված հայ մտավորականների հիշատակին, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի կայքի` ապրիլի 23-ին ժամը 19:00-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում անցկացված երթի մասնակիցները, ի հիշատակ 100 տարի առաջ իրականացված ցեղասպանության զոհերի, 100 անգամ զանգեր են հնչեցրել: Երթի մասնակիցները ձեռքներում պահած զոհված հայ մտավորականների նկարներն ու «Առերեսվիր ցեղասպանության հետ» վերնագրով պաստառներ շարժվել են դեպի Շիշլիի Փանգալթը թաղամաս: Ողջ ընթացքում հայկական երաժշտությամբ ուղեկցվող երթի ավարտին մասնակիցները Փանգալթըի մետրոի կայարանի մայթին մոմեր են վառել ու մեխակներ դրել:

Միջոցառման կազմակերպիչներից ԺԴԿ-ի Շիշլիի տարածքային կազմակերպության գործադիր մարմնի անդամ Մելիս Թանթանը ընթերցած հայտարարության մեջ ասել է. «Ուղիղ 100 տարի առաջ այս հողերը տեսել են պատմության ընթացքում երբևէ իրականացված ամենամեծ կոտորածները: Հազարավոր տարիներ այս հողերի վրա ապրած հայերի ու ասորիների նկատմամբ մեծ ցեղասպանություն է իրականացվել»:

Վերջինս խոսել է նաև հայերի գույքի բռնագրավումների ու եկեղեցիների կողոպուտի մասին: Թանթանը կոչ է արել Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը և բացել միակողմանիորեն փակած հայ-թուրքական սահմանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ