02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Ցավը չի մթագնել մեր ժողովրդի ոգին, մեր վշտին ատելություն չի խառնվել»

 «Նվիրական և պատմական օր է այսօր, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրոյմ վերստին համախմբել ենք՝ ոգեկոչելու մեր սուրբ նահատակների հիշողությունը»,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նա նշեց, որ մեր ժողովուրդը պիտի ամուր պահի իր հավատը, պայքարելու կամքն ու ցանկությունը, սերն ու ողորմությունը պիտի հավերժ թագավորեն երկրի վրա: «Ցավը չի մթագնել մեր ժողովրդի ոգին, մեր վշտին ատելություն չի խառնվել»,-ասաց Կաթողիկոսը:

«Մեր ներկայությունն այստեղ ընդգծում է մեր պատասխանատվությունը սերունդներին եղեռններից զերծ պահելու աշխարհ ունենալու համար»,-ընդգծեց նա: Գարեգին Բ-ն հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնեց ներկաներին, պատվիրակություններին, տարբեր երկրների նախագահներին, այդ երկրների իշխանություններին ու ժողովուրդներին՝ հայ ժողովրդի հանդեպ դրսևորած հարգանքի համար:

«Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը մեր նորագույն պատմության մեծագույն ողբերգությունն է, որ համարժեք գնահատական ու դատապարտում չստանալով՝ նախադեպ դարձավ այլ ոճրագործությունների»,-նշեց Վեհափառն ու հավելեց, որ աշխարհը պիտի հաղթահարի անտարբերությունն ու անպատժելիությունը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ