14 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Պետդուման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ հայտարարություն է ընդունել

Ռուսաստանի Պետական դուման այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ հայտարարություն է ընդունել, գրում է РИА Новости-ն:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Պետդուման իր խորը ցավակցություն է հայտնում եղբայրական Հայաստանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ:

Պետդումայի պատգամավորները վստահ են, որ Եվրասիան կարող է եւ պետք է դառնա բարդրացիության եւ իրավահավասար համագործակցության օրինակ, խաղաղության ու ստեղծարարության տարածք»:

Փաստաթղթում նշվում է, որ պատգամավորները հիմնվում են «արդարության սկզբունքների վրա և աջակցում են բոլոր ազգերի՝ պատմական հիշողության պահպանման ձգտումներին», ինչպես նաև միջազգային հարցերում կողմ են հանդես գալիս «փոխադարձ հարգանքին և երկխոսությանը, որոնք անհրաժեշտ պայմաններ են նախկին և ներկայիս հակամարտությունները լուծելու, կողմերին հաշտեցնելու համար»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ