11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2015

Ովքեր պատվեցին Գալիպոլին

Թուրքիայում այսօր նշում են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյա տարելիցը, որին մասնակցում են 21 երկրների առաջնորդներ ու շուրջ 50 երկրների ներկայացուցիչներ: Արարողություններին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Իռլանդիայի, Իրաքի նախագահները, Քաթարի էմիրը, Ավստրալիայի վարչապետը, Նոր Զելանդիայի վարչապետը, Ուելսի արքայազն Չարլզը եւ նրա որդի Հարրին, Ռուսաստանի պետդումայի խոսնակը եւ այլոք, հայտնում է Интерфакс-ը:

Հարգանքի տուրք՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, քաղաքապետի խորհրդականները, վարչությունների պետերն ու աշխատակազմի անդամները,  վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցները, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու անդամները այցելել են Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Հուշահամալիր այցելած քաղաքապետարանի աշխատակիցները նախ ծաղկեպսակ են դրել հուշակոթողին, այնուհետ ծաղիկներ խոնարհել […]

Ցեղասպանության մասին լռելն այսօր հավասարազոր է հանցագործության

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան- Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ապրիլի 24-ին ընդունել է Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Գունդարս Դաուդզեին եւ ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի համար այս ծանր օրերին այստեղ գտնվելու եւ վշտակցություն հայտնելու համար: Նա ընդգծել է, որ 21-րդ դարում որեւէ մեկն իրավունք […]

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի անունից ներողություն եմ խնդրում ողջ հայ ժողովրդից /վիդեո/

Ավստրալացի Լեն Ուիքն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամիր էր եկել կնոջ հետ, ով ազգությամբ հայ է: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այստեղ է՝ կիսելու հայ ժողովրդի ցավը: Կինը պատմեց, որ նա Հայաստանի մասին գիրք է գրել և առաջիկայում պատրաստվում է ֆիլմ նկարահանել:  «Ավստրալիայի և Նոր Զելանդիայի անունից ներողություն եմ խնդրում ողջ հայ ժողովրդից՝ Հայոց ցեղասպանությունն ընդունելու […]

70 տարեկանում ոտքով Էջմիածնից՝ Ծիծեռնակաբերդ …/վիդեո/

70 ամյա Գոմել Սարգսյանն այսօր Ցեղասպանության զոհերին հարգելու համար ոտքով եկել է  Էջմիածնից: Սարգսյանը տեղյակ չի եղել, որ ժողովրդի համար ճանապարհները  բաց են լինելու ժամը 13:00-ից հետո: «Դէ կարգ է, պետք է հարգենք, ի՞նչ արած»,-մեզ հետ զրույցում ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ հոգու խորքում մեծ ցավ է զգում անմեղ զոհերի համար ու այդ պատճառով էլ […]

Սև ծաղկեպսակներ «Ակօս»-ի մուտքի մոտ. թուրք ազգայնականները սպառնացել են հայկական թերթին

Այսօր առավոտյան, ժամը 7:15-ին Թուրքիայի «Ազգայնական Թուրքիա» կուսակցության և «Թուրանի օջախները» կազմակերպությունը հայկական «Ակօս» թերթի խմբագրության նոր շենքի մուտքին սև ծաղկեպսակներ են դրել: Վերոնշյալ կազմակերպություններից 2 հոգի շենքի դիմաց հայտարարություն են արել, տեսաձայնագրել և տեղադրել իրենց ֆեյսբուքյան էջում, գրելով` «Մի գիշեր առանց նախազգուշացնելու «Ակօս»-ում կհայտնվենք»:  Աղբյուր`    Ermenihaber.am

Ցեղասպանության թանգարանի տնօրենը թուրք լրագրողներին 2 բացառիկ փաստաթուղթ է ներկայացնում

«Շուրջ 20 թուրք լրագրողներ, ովքեր ներկայացնում էին թուրքական տարբեր լրատվամիջոցներ, այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան և ծանոթացան նոր ցուցադրության հետ: Օգտվելով այս առիթից, երկու բացառիկ փաստաթուղթ ներկայացրեցի նրանց ուշադրությանը. առաջինը Էնվերի ստորագրությամբ կապիտան Սարգիս Թորոսյանին զինվորական պարգևի արժանացնելու հրամանն է, իսկ մյուսը՝ 1915 թ. թուրքական կառավարության կողմից հայերի ունեցվածքի բռնագրավման օրենքն է: Փաստաթղթերի բնօրինակները պահվում են […]

Աշխարհահռչակ Դանիել Դեքերը շնորհակալ է ՀՀ կառավարությանը /վիդեո/

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդում իրենց հարգանքի տուրքը մատուցեց երաժիշտ Արա Գևորգյանը, ում հետ էր նաև հայտնի Դանիել Դեքերը: Նա երեկ ՀՀ քաղաքացիություն է ստացել: Նա բացի նախագահ ընտրելուց, ունի բոլոր իրավունքները: Դանիել Դեքերը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հպարտ է, որ Հայաստանի հանրապետության քաղաքացի է: «Հպարտ եմ, որ այստեղ եմ և հպարտ եմ, որ […]

ԼՂՀ-ից ոտքով եկել են Երևան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Հայ բարեկամների միավորման շուրջ 10 երիտասարդներ ոտքով հասել են Երևան՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը։ Այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում միավորման անդամ Անդրանիկը հայտնեց, որ ոտքով Մարտակերտի շրջանի Չափառ գյուղից անցել են 450 կմ՝ իրենց ուխտն իրականացնելու համար։ «Շարժվել ենք Չափառ գյուղից, անցել ենք Ստեփանակերտով, Լաչինով, Գորիսով, Եղեգնաձորով, Էջմիածնով և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի