10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՂՀ-ից ոտքով եկել են Երևան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Հայ բարեկամների միավորման շուրջ 10 երիտասարդներ ոտքով հասել են Երևան՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը։ Այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում միավորման անդամ Անդրանիկը հայտնեց, որ ոտքով Մարտակերտի շրջանի Չափառ գյուղից անցել են 450 կմ՝ իրենց ուխտն իրականացնելու համար։

«Շարժվել ենք Չափառ գյուղից, անցել ենք Ստեփանակերտով, Լաչինով, Գորիսով, Եղեգնաձորով, Էջմիածնով և հասել Ծիծեռնականաբերդ։ Ճանապարհին բազմաթիվ դժվարություններ կային, բայց մենք հաղթահարեցինք ու հասանք մեր նպատակին»,-ասաց նա։ Հարցին՝ ինչու ոտքով, Անդրանիկը պատասխանեց. «Մենք համարեցինք, մեր պարտքը այսպես պետք է հատուցել և մեր ուխտը այսպես իրականացնել»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ