12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի անունից ներողություն եմ խնդրում ողջ հայ ժողովրդից /վիդեո/

Ավստրալացի Լեն Ուիքն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամիր էր եկել կնոջ հետ, ով ազգությամբ հայ է: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այստեղ է՝ կիսելու հայ ժողովրդի ցավը: Կինը պատմեց, որ նա Հայաստանի մասին գիրք է գրել և առաջիկայում պատրաստվում է ֆիլմ նկարահանել: 

«Ավստրալիայի և Նոր Զելանդիայի անունից ներողություն եմ խնդրում ողջ հայ ժողովրդից՝ Հայոց ցեղասպանությունն ընդունելու քաջություն չունեցող իմ ղեկավարության համար: Ես այստեղ եմ եկել՝ ասելու ձեզ, որ մենք մտածում ենք՝ չնայած մեր քաղաքական գործիչների ամոթին, ովքեր այսօր ոչ թե հայ ժողովրդի, այլ թուրք ոճրագործի կողքին են»,- ասաց նա:

«Ես այսօր այստեղ եմ, որովհետև իմ երկրների՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետներն այսօր Թուրքիայում են: Նրանք մասնակցում են Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին, քանի որ այդ տարիներին շուրջ 35 հազար բրիտանացի զինվոր է մահացել: Ես ուզում եմ ասել, որ այդ երկրների ժողովուրդները շատ անկեղծ ու հոգատար մարդիկ են: Նրանք արդեն ճանաչել և ընդունել են Հայոց ցեղասպանությունը: Մեծ ցավ և ամոթ եմ ապրում, որ մեր երկրների ղեկավարները չեն գիտակցում այդ ամենը: Նրանք վախենում են Թուրքիայից, որովհետև թուրքական իշխանությունները սպառնացել են»,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ