11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2015

Թուրքիայում հատուկ ջոկատայինները հարձակվել են Հայոց ցեղասպանությունը հիշատակող ցուցարարների վրա

Թուրքիայի ոստիկանության հատուկ ջոկատայինները հարձակվել են Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանողների վրա, որոնք Հայոց ցեղասպանությանը նվիրված բողոքի միջոցառում են կազմակերպել: Ինչպես հայտնում է թուրքական «etha.com» լրատվականը, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺՀԿ-HDP) համակարգող մարմնի կողմից նշյալ համալսարանի տարածքում բողոքի ակցիա է անցկացվել, որի ժամանակ երիտասարդները նստացույց են արել: Ցուցարարները ձեռքներին պահել են ցեղասպանության ժամանակ գազանաբար սպանված […]

Վարչապետն ընդունել է Լիբանանի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլին, ով գլխավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցող Լիբանանի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են նաև Լիբանանի բնական պաշարների և ջրային ռեսուրսների նախարար Արթուր Նազարյանը, Լիբանանի կրթության և գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը։ Վարչապետը, ողջունելով հյուրերին, կարևորել է Լիբանանի կառավարական պատվիրակության մասնակցությունը […]

Ցեղասպանության մասին հայտնի 8 հանգամանք. CNN-ի անդրադարձը

Ապրիլի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց էր տվել ամերիկյան հայտնի CNN հեռուստաալիքին, որի ընթացքում խոսել էր 1915թ-ի իրադարձությունների մասին և նշել, որ դրանք ոչ մի դեպքում չի կարելի համարել «Ցեղասպանություն»:  Ապրիլի 24-ին CNN-ը հրապարակել է հոդված, որում հակադարձել է թուրք արտգործնախարարի հնչեցրած կարծիքներին` մեջբերելով Հայոց ցեղասպանության մասին հայտնի 8 հանգամանքներ, գրում է armeniangenocide100.org-ը:  Հոդվածում […]

Այդ ամենը շատ խորը պատմական արմատներ ունի. նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Պուտինին՝ հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը Երևանում՝ մեր ժողովրդի կողքին լինելու համար: Սերժ Սարգսյանը ՌԴ Նախագահին նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկու օր […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 24-ին ընդունել է Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատի առաջին փոխնախագահ Նորմա Աբդալա դե Մատարասոյի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: ԱԺ նախագահը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, շնորհակալություն է հայտնել այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու եւ մեր վիշտը կիսելու համար: Նա նշել է, […]

Գերմանիայի խորհրդարանը հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն որակող բանաձեւին հավանություն է տվել

Գերմանիայի խորհրդարանն այսօր հավանություն է տվել 100 տարի առաջ  օսմանյան Թուրքիայում իրականացված մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն որակող բանաձեւին, հայտնում է Reuters-ը: Գործակալությունը նշել է, որ այս բանաձեւին հավանություն տալը կարող է հարուցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վրդովմունքը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ թոռնուհու հետ, անխոս /վիդեո/

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի բարձունք ժամանեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա ծաղիկներ դրեց ու խոնարհվեց զոհերի հիշատակի առաջ: Տեր-Պետրոսյանը Ծիծեռնակաբերդ էր եկել թոռնուհու հետ: Լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել: Չխոսեց նաեւ Արամ Մանուկյանը` ասելով, որ այսօր լռության օր է: Ավելի վաղ ժամանել էր ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը կուսակիցների հետ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչու ՀԱԿ-ի հետ […]

Երանի

 «Երանի՜ այն մեռելներին, որոնք այժմվանից իսկ ննջեցին ի Տեր։ Հոգին այս բանն է ասում՝ հանգստացան իրենց տքնությունից, և միայն իրենց գործերի արդյունքը հետևեց իրենց» (Հայտ. 14: 13): Ղուկ. 8: 22-56 Գործ. 11: 27 – 12: 24 Ա Պետ. 4: 1-11 Հովհ. 4: 43-54 Մատթ. 10: 16-40 Մար. 4: 10-20 Ապրիլի 24, Օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

Սերժի հաշվին /ֆոտո/

Օգտվելով հարմար պահից՝ SOAD-ի համերգին գումար աշխատեցին հրապարակի տարածքը մաքրող կանանցից մի քանիսը: Երեկոյան Հանրապետության հրապարակին կից տեղադրվել էին բիոզուգարաններ: Զուգարաններից օգտվելն անվճար էր, սակայն անտեղյակ հաճախորդներից «100 դրամ էին պահանջում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի