19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիայում հատուկ ջոկատայինները հարձակվել են Հայոց ցեղասպանությունը հիշատակող ցուցարարների վրա

Թուրքիայի ոստիկանության հատուկ ջոկատայինները հարձակվել են Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանողների վրա, որոնք Հայոց ցեղասպանությանը նվիրված բողոքի միջոցառում են կազմակերպել:

Ինչպես հայտնում է թուրքական «etha.com» լրատվականը, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺՀԿ-HDP) համակարգող մարմնի կողմից նշյալ համալսարանի տարածքում բողոքի ակցիա է անցկացվել, որի ժամանակ երիտասարդները նստացույց են արել: Ցուցարարները ձեռքներին պահել են ցեղասպանության ժամանակ գազանաբար սպանված հայ մտավորականների նկարները և «Առերեսվիր Հրանտի հետ, Սևակի հետ, ցեղասպանության հետ» գրությամբ պաստառներ:

Ակցիան տապալելու նպատակով Թուրքիայի ուժայինները համալսարանի տարածք են բերել հատուկ ջոկատայինների և մոտակայքում տեղակայել նաև ջրցան մեքենա: Ոստիկանական ուժերը փորձել են պատռել մտավորականների նկարներն ու պաստառները, բայց հանդիպել են երիտասարդ ցուցարարների համառ դիմադրությանը: Ուժայինները հարձակվել են ցուցարարների վրա պաշտպանիչ վահանների և ռետինե փամփուշտների գործադրմամբ: Տևական քաշքշուկից հետո ցուցարարները կրկին վերադարձել են նստացույցի վայր և շարունակել իրենց բողոքի ակցիան` տեղի չտալով ուժայինների ճնշումներին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ