12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այսօր տարածել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետևյալ մամուլի հաղորդագրությունը`

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Նորին Գերազանցություն տիկին Միկայել Ժանը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանի մայրաքաղաք Երևանում և աշխարհի այլ վայրերում: «Հիշողության պարտականությունը խիստ անհրաժեշտ է՝ ապագան կառուցել շարունակելու համար և հատկապես, քանի որ ներկայիս սերունդն այսօր այս վերքերով է ապրում», – ընդգծել է գլխավոր
քարտուղարը:

«Ես կիսում եմ ավելի քան մեկ և կես միլիոն մարդու կյանք խլած այս ողբեգության զոհերի երեխաների, թոռների և հետնորդների վիշտը»,- ավելացրել է գլխավոր քարտուղարը: «Խիզախության և դիմակայության այս օրինակը պետք է մեզ համար ներշնչանք դառնա, քանի որ ինչպես ապագա սերունդները, այնպես էլ մենք ինքներս շատ ավելին կկորցնենք, եթե հարկադրված տեղի տանք այն մարտահրավերների չափերին, բազմազանությանը և բարդությանը, որոնց այսօր
առերեսվում է աշխարհը»,- հայտարարել է նա:

Գլխավոր քարտուղարը Հայաստան կժամանի աշնանը՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 31-րդ նիստին, որը տեղի կունենա Երևանում ս/թ.
հոկտեմբերի 30-ին և 31-ին:

Նշենք, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ
անդամ է 2012թ.-ից ի վեր:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ