«Վատիկան գործողությունը» եւ ցեղասպանությունների համեմատությունը

Ապրիլի 12-ին Վատիկանում արձանագրվածը Հայոց ցեղասպանության 100-ամյակի ընդհանուր շրջագծում կարող է բնորոշվել իրադարձային հանգամանքով: Հայկական գործոնը` իր պետական, հոգեւորական եւ դիվանագիտական բարձրագույն մակարդակներով ծրագրավորված եւ համակարգավորված արդյունավետ աշխատանքի արգասիքը ապահովեց անցյալ կիրակի քրիստոնյա աշխարհի կենտրոնատեղում: Հետադարձ հայացքը կարող է բացատրողական լինել մեկնաբանելու համար մեր երկրի նախագահի դեպի Վատիկան ու Հռոմ կատարած այցելությունները, Վատիկանում դիվանագիտական ներկայացուցչություն […]