11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 16, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդուն՝ Կարեն Խաչատրյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդուն՝ Կարեն Խաչատրյանին: Հանրապետության Նախագահը կարևորել է, որ համաշխարհային ճանաչում և հռչակ ունեցող մեծ արվեստագետի հարազատները ոչ միայն չեն կորցնում կապը պատմական հայրենիքի հետ, այլև փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել պետության կողմից Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու և նրա երաժշտական հարուստ ժառանգությունը պահպանելու, ապագա սերունդներին […]

26 ամյա Կարենը տեղում մահացել է

Ապրիլի 16-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21121-110» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 8.2 կ/մ-ին բախվել է ձիու և կողաշրջվել: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21121-110»-ի ուղևորը` 1989 թ. ծնված Կարեն Սմբատյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

Ոստիկանական համակարգում տեղի ունեցող բարեփոխումները տեսանելի են ողջ հանրությանը. Հ. Նաղդալյան

Շնորհավորում եմ Հայաստանի ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին, ոտիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ողջ ղեկավար կազմին`  մասնագիտական տոնի՝ ՀՀ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Համակարգի ամբողջական, համալիր աշխատանքից է կախված հասարակական կարգի պահպանման և նաև հասարակության կողմից  դրական վերաբերմունքը և պաշտպանվածության զգացումը:  Համակարգում յուրաքանչյուրի ներդրումը կարևոր է: Արդեն քանի տարի է մեր ոստիկանության համակարգում շատ էական բարեփոխումներ են կատարվում տարբեր […]

«Մենք ունենք թուրքական դատարանների որոշումները, ինչո՞ւ չենք օգտագործում, դա բավական ծանր հարված է»

«100-ամյակն անցած կլինի, ինչ-որ մի նշաձող  հաղթահարված կլինի, բայց ի՞նչ անել հետո»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի հարցադրում արեց  կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Փարձագետի համոզմամբ ապրիլի 24-ից հետո ստեղծվում է սկզբունքորեն այլ իրավիճակ` Ցեղասպանության հետ կապված: Փորձագետը գտնում է, որ միջոցառումների մի քանի ամիս առաջ սկսելու սկզբունքը սխալ էր.  «Պետք է առնվազն սկսվեին 2010թ-ից և գնային […]

Երևանի բուհերում գերակշռում են այսօր մարզային ուսանողները

«Եթե նայեք ամեն տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվածների ծագումնաբանական վերլուծությունը, կտեսնեք, որ Երևանի բուհերում գերակշռում են այսօր մարզային ուսանողները, 50 տոկոսից ավելի մեր բուհերում ընդունվում են մարզերից եկած ուսանողները»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս կարաձագանքի այն տեղեկությանը, որ սոցիալական խնդիրների պատճառով մարզերից […]

Թուրքիան կարող է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել՝ Հռոմի պապի հայտարարության պատճառով

Թուրքիան կարող է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի եկեղեցին մզկիթի վերածել՝ ի պատասխան Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը: Նման հայտարարություն է արել Անկարայի գլխավոր մուֆտի Մեֆայիլ Խիզլին, հայտնում է РИА Новости-ն: Վատիկանում կիրակնօրյա պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը արտասանեց «Ցեղասպանություն» բառը, ինչը Թուրքիայում մեծ վրդովմունքների ալիք է բարձրացրել:  Խիզլին հայտարարել է, թե Պապը «միակողմանի հայտարարություն է […]

Գերմանիայի նախագահը նախապատվությունը տվեց հայերին. Zaman

Գերմանիայի  նախագահ Յոահիմ Գաուկը  և կանցլեր Անգելա Մերկելը չեն մասնակցի Թուրքիայում Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) ռազմական գործողությունների 100 ամյակին նվիրված միջոցառումներին: Թուրքական «Զաման» թերթը գրում է, որ նախագահ Գաուկը իր  նախապատվությունը տվել է հայերին: Նա Բեռլինում կմասնակցի  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին և հանդես կգա ելույթով, գրում է  Ermenihaber.am-ը: «Հետաքիքիր է՝ արդյո՞ք նախագահը 1915 թվականը […]

Պաշտոնանկ է արվել Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականը

2015 թվականի մարտի 9-ից Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանն այլևս պաշտոնապես չի շարունակում իր պարտականությունները, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Հյուրիյեթ» թերթի կայքը, հիշեցնելով նախօրեին հարցազրույցի ընթացքում Մահչուփյանի արած «Այն դեպքում, երբ Բոսնիայի, Աֆրիկայի դեպքերը ցեղասպանություն են համարվում, անհնար է պնդել, թե 1915-ին ցեղասպանություն չի եղել» արտահայտությունը, նշում է, որ այդ ժամանակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի