15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Երևանի բուհերում գերակշռում են այսօր մարզային ուսանողները

«Եթե նայեք ամեն տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվածների ծագումնաբանական վերլուծությունը, կտեսնեք, որ Երևանի բուհերում գերակշռում են այսօր մարզային ուսանողները, 50 տոկոսից ավելի մեր բուհերում ընդունվում են մարզերից եկած ուսանողները»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս կարաձագանքի այն տեղեկությանը, որ սոցիալական խնդիրների պատճառով մարզերից այլևս չեն կարողանում գալ Երևան՝ ուսում ստանալու համար:

Նախարարը նշեց՝  կրթության մատչելիության հարցը այդ տեսակետից հարթված է: Անդրադառնալով մյուս խնդրին՝ սոցիալական ապահովվածության ոլորտին՝ նախարարը նկատեց. «Մի քանի ծրագրերի շնորհիվ՝ հատկապես Փարոս, համակարգում ընդգրկված ուսանողների՝ պետբյուջեից 50-ից ավելի տոկոս զեղչի տրամադրման ծրագիրը, որն այս տարի կտարծվի արդեն 2400 ուսանողների վրա, ուսանողական զեղչերն օրենքով ամրագրելու ծրագիրը և պետական բուհերի բյուջեների ուսման վարձերի 7 տոկոս զեղչը նույնպես իրենց ազդեցությունն ունենում են»,-ասաց նախարարը:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ նման ծրագրերն ավելի մեծ շարունակականություն կունենան. «Մենք թիրախային օգնություն ենք ցուցաբերելու բոլոր սոցիալապես խոցելի ուսանողների համար, հատուկ շեշտադրում է դրված նաև բանակում ծառայող և բանակից վերադարձած երիտասարդների կրթության վրա»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ