14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկանական համակարգում տեղի ունեցող բարեփոխումները տեսանելի են ողջ հանրությանը. Հ. Նաղդալյան

Շնորհավորում եմ Հայաստանի ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին, ոտիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ողջ ղեկավար կազմին`  մասնագիտական տոնի՝ ՀՀ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Համակարգի ամբողջական, համալիր աշխատանքից է կախված հասարակական կարգի պահպանման և նաև հասարակության կողմից  դրական վերաբերմունքը և պաշտպանվածության զգացումը:  Համակարգում յուրաքանչյուրի ներդրումը կարևոր է: Արդեն քանի տարի է մեր ոստիկանության համակարգում շատ էական բարեփոխումներ են կատարվում տարբեր ուղղություններով, և դրանց արդյունքները արդեն տեսանելի են նաև հանրության համար:

   Մի օրինակ բերեմ՝ անցյալ տարի, Ազատության հրապարակում շրջանավարտների ավարտական երեկոյին  բազմաթիվ դպրոցներից  աշակերտներ, ուսուցիչներ ու ծնողներ մասնկցում էին մշակութային ծրագրին , այնտեղ էր նաև ՀՀ ոստիկանության անչափահասների գծով բաժնի պետ , գնդապետ Նելլի Դուրյանը, և երբծնողներից մեկը բարձրաձայնեց, թե ոչ մի ոստիկանական  ծառայություն չի կատարվում տարածքում, տիկին Դուրյանի պատասխանն էր՝ ծառայությունը կատարվում է և համակարգի աշխատակիցները ներկա են , իրենց տեղերում են, բայց իրենց ծառայությունն իրականացնում են մարդկանց համար այնքան աննկատ կերպով, բարձր պրոֆեսիոնալիզմով, որ անգամ նրանց ներկայությունը չի զգացվում:  Ինձ համար ծնողների և ոստիկանության բարձր սպայի միջև ընթացող այդ երկխոսությունը շատ պերճախոս էր:

   Օրեր առաջ դատա-իրավական և ոստիկանության ոլորտների բարեփոխումների թեմային անդրադարձանք ԵԽ ԽՎ նախագահ Անն Բրասերի հետ հանդիպումների և քննարկումների ժամանակ, որովհետև այդ գործընթացն իրականացվում է ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ միջազգային այլ կազմակերպությունների աջակցությամբ և մեր երկրի պարտավորություններին համահունչ: Հատկապես ուզում եմ ընդգծել, որ ոլորտի բարեփոխումների գործընթացները իրականացվում են 2012-ին ՀՀ նախագահի կողմից հաստատված,,ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. Ռազմավարական ծրագրի,, և այդ ծրագրից բխող միջոցառումների ներքո: Իրականում, մենք կարծում ենք, որ այդ ծրագրի ամբողջական ավարտը էապես կնպաստի իրավական և դատական ոլորտների բարելավմանը: Բարեփոխումների հիմնական նպատակն է  ժամանակակից իրավական պետության չափորոշիչներին համապատասխանող իրավական համակարգի, դատական իշխանության ապահովումը: Ծրագրում ներառված են բազմաթիվ ոլորտներ՝քրեական, քաղաքացիական, վարչական արդարադատություն, դատական համակարգ, դատախազություն, փաստաբանության և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտները, և դրանցից յուրաքանչյուրում այդ խնդիրների լուծումից մարդկանց կյանքում զգալի փոփոխություններ են կատարվում: Ցանկանում եմ նշել նաև՝ 3 տարի առաջ Ոստիկանության  ակադեմիայի և կրթական համալիրի հիմնադրման փաստը, այս կառույցը նույնպես էապես նպաստեց Ոստիկանության համակարգի աշխատակիցների  ժամանակակից  մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը. սա իսկապես ուրախալի է թե՛ պետության, թե ողջ հասարակության համար:

    Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մեր ոստիկանական համակարգին, բոլոր աշխատակիցներին մաղթում եմ կամք, վճռականություն և  հաջողություններ աշխատանքում`իրագործելու այն մեծ պարտականությունները, որ ստանձնել եք մեր պետության և ժողովրդի առջև` որպես այս դժվարին, պատասխանատու , պատվաբեր գործունեության ոլորտի ներկայացուցիչներ: 

Հ. ՆԱՂԴԱԼՅԱՆ

ԱԺ փոխնախագահ

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ