Գերմանիայի նախագահը նախապատվությունը տվեց հայերին. Zaman
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և կանցլեր Անգելա Մերկելը չեն մասնակցի Թուրքիայում Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) ռազմական գործողությունների 100 ամյակին նվիրված միջոցառումներին: Թուրքական «Զաման» թերթը գրում է, որ նախագահ Գաուկը իր նախապատվությունը տվել է հայերին: Նա Բեռլինում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին և հանդես կգա ելույթով, գրում է Ermenihaber.am-ը:
«Հետաքիքիր է՝ արդյո՞ք նախագահը 1915 թվականը բնորոշելու համար կարտաբերի «ցեղասպանություն» բառը»,- տարակուսում է թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթի կայքը՝ հավելելով, որ Գաուկն Գերմանիայի առաջին նախագահն է, որ երբևէ մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման:
Նշվում է նաև, որ կանցլեր Անգելա Մերկելը զբաղվածության պատճառով չի մեկնի Թուրքիա, իսկ Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ նիստ կգումարվի:
Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին կմասնակցի Գերմանիայի Եվրամիության հարցերով նախարար Մայքլ Ռոթը:
Աղբյուր` Ermenihaber.am