14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մենք ունենք թուրքական դատարանների որոշումները, ինչո՞ւ չենք օգտագործում, դա բավական ծանր հարված է»

«100-ամյակն անցած կլինի, ինչ-որ մի նշաձող  հաղթահարված կլինի, բայց ի՞նչ անել հետո»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի հարցադրում արեց  կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Փարձագետի համոզմամբ ապրիլի 24-ից հետո ստեղծվում է սկզբունքորեն այլ իրավիճակ` Ցեղասպանության հետ կապված:

Փորձագետը գտնում է, որ միջոցառումների մի քանի ամիս առաջ սկսելու սկզբունքը սխալ էր.
 «Պետք է առնվազն սկսվեին 2010թ-ից և գնային դեպի վեր թե՛ լարվածության իմաստով, թե՛ միջոցառումների խտացվությամբ, և գագաթը պետք է լիներ արդեն այս տարվա ապրիլի 24-ը, որից հետո սկսվեր այլ որակ, այլ ուղղություններ, այլ մարտահրավերներ ու թիրախներ»,-նշեց Մեսրոբյանը: 

Ըստ կառավարման փորձագետի՝ դեպքերի զարգացումը հուշում է, որ սկսվել է ինչ-որ շարժ մի քանի ամիս առաջ. ընդունվեցին ինչ-որ փաստաթղթեր, ցեղասպանության խորհրդանիշ և այլն:
Կառավարման փորձագետը   թերացում է համարում այն հանգամանմքը , որ չգիտես ինչու քարոզչության մեջ քիչ է  անդրադարձ լինում այն փաստին, որ 1919-1921թթ-ին Թուրքիայում 50-ից ավելի դատական գործեր են եղել Ցեղասպանության հետ կապված: Նա տեղեկացրեց, որ այդ դատական գործերի թիվը 63-ն է.«Մենք ունենք թուրքական դատարանների որոշումները, ինչո՞ւ չենք օգտագործում, դա բավական ծանր հարված է»,-նկատեց բանախոսը: 

Հաջորդն ըստ Մեսրոբյանի այն է, որ պետք է հասկանալ, որ Ցեղասպանությունը հայկական հարցի կիզակետային խնդիրներից մեկն է, և պետք չէ մտածել, որ դա զուտ Ցեղասպանության 100-րդ տարելիցն է:
 «Դա հայկական հարցի հանգուցային խնդիրներից է, և պետք է հասկանանք, որ ապրիլի 24-ից հետո իրավիճակն այլ է լինելու։ Մենք վերջապես պետք է ծրագրված շարժվենք, ոչ թե պահի տակ՝ ֆուտբոլային դիվանագիտություն, այս մարդը եկավ, այս ասաց և այլն, այլ՝ համառ, կուռ ծրագիր ունենանք»,-հավելեց Հարություն Մեսրոբյանը :

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ