11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 16, 2015

Հանդիպել են Ռիչարդ Միլսին

Ապրիլի 16ին Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամները հանդիպել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Դեսպանի խնդրանքովԳործադիր մարմնի անդամները  անդրադարձել են  Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին: Կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց հանդիպման համար և հույս հայտնել ,որ նման հանդիպումները կլինեն պարբերաբար:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առիթով

Ոստիկանության համակարգի հարգելի աշխատակիցներ, հարգելի վետերան ոստիկաններ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: Ամեն տարի այս օրը մեզանից յուրաքանչյուրի համար ևս մեկ առիթ է` գնահատելու ձեր կատարած աշխատանքն ու արժեվորելու ձեռքբերումները: Ձեր անուրանալի ավանդն ունենալով մեր պետականության կայացման գործում` դուք այսօր էլ շարունակում եք նվիրումով ծառայել մեր հայրենիքին  ու  ժողովրդին: Տարեցտարի ավելի […]

5 մարդու վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 15-ին, ժամը 22.00-ին, Երևանի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դեու-Նեքսիա» մակնիշի երկու ավտոմեքենա: Պատահարի հետևանքով 5 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

ԱԳ նախարարն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը

Ապրիլի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի անդամներ Մարտին Պետցոլդին և Տանկրեդ Շիպանսկուն: Նախարար Նալբանդյանը ողջունեց Գերմանիայի Բունդեսթագի՝ հայկական ծագումով պատգամավոր Մարտին Պետցոլդի և նրա գործընկեր Տանկրեդ Շիպանսկու այցելությունը Հայաստան՝ ընգծելով, որ հայ-գերմանական բարձր մակարդակի հարաբերություններում կարևոր դերակատարում ունի միջխորհրդանական ակտիվ համագործակցությունը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Պետցոլդը նշեց, որ իր համար խորհրդանշական […]

Գալուստ Սահակյանը հանդիպել է Սերգեյ Նարիշկինի հետ

Ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:  Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանն առնչվող հարցեր: Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի աշխատանքներին անձամբ մասնակցելու համար: Նա իր գոհունակությունն է հայտնել նաեւ խորհրդարանական […]

Գյուղից մարդիկ էին անհետանում. Դրսում եղող ոչ մի տղամարդ տուն չէր վերադառնում

Պայծառ Գրիգորյանի պատմությունը 1901թ., Վան Համասփյուռ Խաչատրյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: 14-ամյա աղջնկաը քույրերի և մոր հետ կրում են գողգոթա դարձածճանապարհի բոլոր դառնությունները՝ հասնելով Արևելյան Հայաստան: «Կինը, որի հուշերից պետք է պատմեմ, իմ տատն է (մորս մայրը)՝ Վան քաղաքի Հայոց ձորի Քերծ գյուղից: Նրա անունը Պայծառ էր, ինքն էլ արևի պես պայծառ ու սիրուն, […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակին և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր: Ընդգծելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային գործընկերությունը բոլոր ոլորտներում դինամիկ զարգանում և ամրապնդվում է, Հանրապետության Նախագահը երկկողմ հարաբերություններում մեծապես կարևորել է տնտեսական բաղադրիչը, որտեղ զգալի դեր ունի […]

ՀԱՊԿ ԽՎ-ն պետք է միավորի իր ջանքերն ահաբեկչության, ֆաշիզմի եւ այլատյացության դեմ պայքարում. Էդուարդ Շարմազանով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին: Նիստին ներկա են եղել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը: ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը վարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ […]

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ

Աշխատանքային կարճատեւ այցով Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Այցի ընթացքում խորհրդարանի նախագահը հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Գալուստ Սահակյանը, խոսելով երկու երկրների խորհրդարանների համագործակցության մասին, փաստել է, որ այժմ այն գտնվում է բարձր մակարդակի վրա եւ ժամանակն է նոր ծրագրերի իրականացման մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի