19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ

Աշխատանքային կարճատեւ այցով Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Այցի ընթացքում խորհրդարանի նախագահը հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Գալուստ Սահակյանը, խոսելով երկու երկրների խորհրդարանների համագործակցության մասին, փաստել է, որ այժմ այն գտնվում է բարձր մակարդակի վրա եւ ժամանակն է նոր ծրագրերի իրականացման մասին մտածելու: ԱԺ նախագահը նշել է, որ ռուսական կողմի հետ համագործակցության բոլոր ոլորտներում արձանագրված հաջողությունները հիմք են հետագա համագործակցության համար:

Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին անձամբ մասնակցելու համար: Տիկին Մատվիենկոն փաստել է, որ, ելնելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից, ռուս գործարարների մոտ աճում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու ցանկությունը. դրա վկայությունը ռուսական բազմաթիվ խոշոր ընկերությունների ներկայությունն է Հայաստանում:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահը նշել է նաեւ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում այս օրերին իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ:

Տիկին Մատվիենկոն իր խոր ցավակցությունն է հայտնել Գյումրիում իրականացված սպանդի առնչությամբ եւ նշել, որ հանցագործներն ազգություն չունեն, իսկ ռուս զինվորը կպատժվի օրենքի ողջ խստությամբ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է:

Կողմերը քննարկել են նաեւ հայ-ռուսական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր եւ ձեռք բերել պայմանավորվածություններ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ