11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առիթով

Ոստիկանության համակարգի հարգելի աշխատակիցներ,

հարգելի վետերան ոստիկաններ,

սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:

Ամեն տարի այս օրը մեզանից յուրաքանչյուրի համար ևս մեկ առիթ է` գնահատելու ձեր կատարած աշխատանքն ու արժեվորելու ձեռքբերումները: Ձեր անուրանալի ավանդն ունենալով մեր պետականության կայացման գործում` դուք այսօր էլ շարունակում եք նվիրումով ծառայել մեր հայրենիքին  ու  ժողովրդին:

Տարեցտարի ավելի ու ավելի ակնհայտ է դառնում համակարգում արձանագրվող առաջընթացը, որի արդյունքում նաև ամրապնդվում է ոստիկանության նկատմամբ հասարակության վստահությունը: Ես համոզված եմ, որ ձեզ համար այդ վստահությունը ամենասպասված ու բարձր գնահատականն է: Եվ դա պատահական չէ, քանզի պետական ծառայողներից ամենահաճախը մեր քաղաքացիներն անմիջականորեն շփվում են հենց ձեզ հետ ու, բնական է, որ նրանց վստահությունն ունենալը անչափ կարևոր է:

Առանձնահատուկ գնահատանքի է արժանի նաև ձեռքբերածով չբավարարվելու և մասնագիտական որակներն առավել կատարելագործելու ձեր ձգտումը, որն ամեն օր դառնում է գործ ու ծառայում մեր հասարակությանը:

Հարգելի ոստիկաններ,

     որպես Երևանի քաղաքապետ՝ վստահորեն կարող եմ ասել, որ ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ է նաև, որ Երևանն այսօր աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկն է համարվում և, համոզված եղեք, որ մենք բոլորս, ողջ հանրությունը գնահատում ենք դա:

     Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ բարի ծառայություն, քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ եմ մաղթում բոլորիդ։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ