01 Մարտի, Saturday, 2025
KFC

Հանդուրժողականության պակաս կա մեր հասարակության մեջ. նախարարը՝ Քարդաշյանից

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան դրական է համարում և չի հասկանում ստեղծված աժոտաժը նրա այցի շուրջ։ «Ինձ համար անհասկանալի է աժիոտաժը հասարակության տարբեր խավերի կողմից, հանդուրժողականության պակաս կա մեր հասարակության մեջ։ Մենք ամեն ինչ այնքան սուր ենք ընդունում, որ կարելի է ավելի հանգիստ տանել»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

«Այս այցելությունը Հայաստան հատկապես ցեղասպանության 100-ամյակի կոնտեքստում, կարծում եմ, որ նաև լրացուցիչ լիցք հաղորդեց Հայոց ցեղասպանության խնդրի նկատմամբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացնելու տեսանկյունից»,-ասաց նախարարը։ 

Ապա խոսելով ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածության մասին՝ նա նշեց. «Այդ խնդրով ես ամեն օր եմ զբաղվում, այդ հրապարակման հետ կապված անմիջապես զանգահարել եմ, որպեսզի իրավիճակը ճշտվի և ինձ զեկուցվի, իսկ թե ինչով է զբաղվում նախարարությունը, այն զբաղվում է ՔԿՀ-ների բարելավման հարցով, մենք տարբեր ուղղություններով ենք զբաղվում, այո ՔԿՀ-ներն ունեն գերծանրաբեռնվածության խնդիր, մենք այդ ուղղությմաբ աշխատում ենք, բայց կոնկրետ դեպքի հետ կապված ես հանձնարարել եմ, իրավիճակը ուսումնասիրել և զեկուցել ինձ»:

Նկատենք, որ Հիմնադիր խորհրդարանի անդամներից մեկը հայտնել է, որ 27 անձանց հետ եղել է մի խցում, որտեղ ընդամենը 8 մահճակալ է դեղադրված եղել: Նախարարը նկատեց, որ նախարարությունը պարտավոր է յուրաքանչյուր հրապարակման հետ կապված ուսումնասիրություններ կատարել. :

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ