23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Համարձակություն ունեցե՛ք, պրն. նախագա՛հ, Հայոց ցեղասպանությունն իր անունով կոչելու. The Washington Post

The Washington Post -ը հրապարակել է ամերիկացի արձակագիր Քրիս Բոհջալյանի հոդվածը, որում հեղինակը հույս է հայտնում, որ «նախագահ Օբաման կխոսի այն թեմայով, որի մասին նախկինում չէին խոսում, Հռոմի Պապի պես քաջ կգտնվի և հայկական ողբերգությունը «ցեղասպանություն» կանվանի», գրում է http://armeniangenocide100.org-ը:

 Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Քիմ Քարդաշյանն ու Հռոմի Պապն անցյալ շաբաթվա ամենազանգվածային նորությունների կենտրոնում էին». այս նախադասությունը հնչում է ինչպես ուշ-երեկոյան թոք շոուի կատակային նախաբան:

 Սա, սակայն, ծիծաղի առիթ չէ: Քարդաշյանն ու Հռոմի Պապը վերջին օրերին հայտնվել էին  նորությունների կիզակետում իրենց կտրուկ և հզոր դրսևորումներով, ինչպես նաև խաղի ընդունված կանոնները փոխելով: Անցյալ շաբաթ ամենահայտնի ամերիկահայն իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի և դստեր՝ Նորթի հետ այցելել է Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, իսկ կիրակի գիշերը Քանյեն անվճար համերգով հանդես էր եկել քաղաքի կենտրոնում գտնվող Կարապի լճում: Այս շաբաթ Սբ.Պետրոս տաճարում պատարագի ժամանակ Հռոմի Պապն Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի համակարգված ոչնչացումը որակել է որպես «ցեղասպանություն» և ասել. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքն առանց այն վիրակապելու»:

 Այժմ ես հույս ունեմ, որ նախագահ Օբաման կհետևի նրանց օրինակին և, հնարավորությունից օգտվելով, վերջապես կիրականացնի 2008 թվականի իր խոստումը: Արդեն 7 տարի է՝ նախագահը ճշմարտության դիմաց ռեալ քաղաքականություն է վարում՝ խուսափելով «ցեղասպանություն» բառից, ջանալով հանգստացնել իր ռազմավարական դաշնակից Թուրքիային, որը, ի դեպ, դրա համար նրան շատ քիչ է փոխհատուցում:

 Ամեն տարվա ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը, մենք՝  հայերս, հիշում ենք այս հազվադեպ ճանաչվող և ավելի հաճախ հերքվող հանցագործությունը: 1915 թվականի ապրիլի 24-ին էր, երբ Կոնստանդնուպոլսում օսմանյան իշխանությունը ձերբակալել էր հայ մտավորականներին, խմբագիրներին ու կրոնական առաջնորդներին, ապա գրեթե բոլորին մահապատժի ենթարկել: Առաջին համաշխարհայինի ընթացքում Օսմանյան կայսրությունը սպանել է իր սահմաններում ապրող ամեն 4 հայ բնակչից 3-ին: Այսօրվա հայերի մեծամասնությունը այն քիչ փրկվածների ժառանգներն են:

 Վերջին հարյուր տարիների ընթացքում թուրք ղեկավարները, կեղծելով պատմական փաստերը,  ջանում են ժխտել ցեղասպանությունը, չնայած, որ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան այդ իրադարձությունը միաձայն «ցեղասպանություն» է որակել:

 Փետրվարին թուրքական խորհրդարանի քուրդ անդամներից մեկը խոստովանել է իր նախնիների խաղացած դերն այդ սպանություններում և ներողություն խնդրել հայերից «իրենց ձեռքերին  հայերի արյան համար»: Նույնիսկ հետպատերազմյան Թուրքիայի առաջին կառավարությունն է 1919 թ. դատապարտել հայերի դեմ իրականացրած հանցագործության «ճարտարապետներին»: 1924 թվականից Մուսթաֆա Քեմալ Աթաթուրի ղեկավարած թուրքական կառավարությունն արդեն սկսում էր վերաշարադրել այս ոճրագործության պատմությունը:

 Այդ ամենը գնում էր նրանց ձեռքից, որովհետև շատ արևմտյան պետություններ Սառը պատերազմի տարիներին Թուրքիային ընկալում էին որպես հակախորհրդային ընդլայման վերջին կանգառ, իսկ ավելի ուշ՝ որպես դաշնակից Մերձավոր Արևելքում: Վերջերս նույնը հաջողվել էր ԱՄՆ-ին: Վաշինգտոնն այնքան է վախենում Անկարայից, որ երկիրը երբեք չէր էլ ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ:

 2008 թվականի իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, այդ ժամանակ նախագահի թեկնածու Բարաք Օբաման ասել է. «Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, որն անկեղծորեն կխոսի Հայոց ցեղասպանության մասին և վճռականորեն կարձագանքի բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ լինել հենց այդ նախագահը»: Որպես ԱՄՆ սենատոր, նա աջակցում էր Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը: Սակայն իր նախագահության վերջին 6 տարիների ընթացքում, խուսափելով Թուրքիային զայրացնելուց, նա ամեն ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառի փոխարեն մեկ այլ բառ էր գործածում:

 Սակայն դա նրան չի օգնում: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի լիազորելու ԻՍԻՊ դեմ ամերիկյան ռազմական թռիչքներն ԱՄՆ Ռազմաօդային ուժերից Ինջիրլիկում տեղակայված օդային բազա: ԻՍԻՊ-ի նավթի սև շուկան հոսում է Թուրքիայի տարածքով: Թուրքիան վերբեռման կետ է ալ-Քաիդա գնացող զենքերի համար. այն դառնում է Համաս-ի նոր կենտրոնը: Ներսից Թուրքիան այնպիսի ճնշումներ է գործադրում իր լրագրողների վրա, որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսով երկիրը զբաղեցնում է 149-րդ հորիզոնականը: Թուրքիայից ներքև Մյանմարն է, մի փոքր ավելի բարձր տեղ է զբաղեցնում Ռուսաստանը:

 Թուրքիայի ղեկավարները զայրանում են, երբ խոսքը հասնում է Օսմանյան կայսրության հանցագործությունների քննարկմանը: Ֆրանցիսկոս Պապի ելույթից անմիջապես հետո Թուրքիան հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին, իսկ Արտաքին գործերի նախարարը Պապի ելույթը համարել է «պատմական և իրավական ճշմարտությունից հեռու և անընդունելի»: Ցավոտ է, իհարկե, չէ՞ որ երբեմն նույնիսկ թուրք գիտնականներն են «նկարազարդում» այս ցավոտ ճշմարտությունը:

 Մեկ դար է անցել Ցեղասպանության մեկնարկից, և մենք այլևս չպետք է տանենք Թուրքիայի ջանքերը՝ հօդս ցնդեցնելու այդ զանգվածային սպանությունները: Շատ տարիներ ապրիլի 24-ն անցնում էր առանց ճանաչման: Սակայն ոչ այս տարի: Մոտենում է 100-րդ տարելիցը, աշխարհը նկատել է այս մռայլ իրողությունը, իսկ Թուրքիան՝ ապացուցել, որ վստահելի դաշնակից չէ:

 Այն ժամանակաշրջանում, երբ քրիստոնեական հավատքի ամենահարգված առաջնորդը և Քարդաշյանների ընտանիքի ամենահայտնի դեմքը ներկայացել են իրենց պահանջով, աշխարհը, այդ թվում՝ մեր երկիրը, պետք է ճանաչի, սգա և դատապարտի այս ոճրագործությունը: 

Այսօր ես հույս ունեմ, որ նախագահը պաշտոնապես կհավատարմագրի իր ժառանգությունը, կխոսի այն թեմայով, որի մասին նախկինում լռում էին, և Պապի ցուցաբերած համարձակությամբ՝ մեր ողբերգությունը կանվանի «ցեղասպանություն»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ