06 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Bugatti-ի նոր ժամացույցը քառորդ միլիոն դոլար կարժենա /Տեսանյութ/

Bugatti մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է գերթանկ սեղանի ժամացույց՝ սուպերքարին համարժեք գնով:

Այն ստեղծվել է ժամագործական Jacob & Co և ոսկերչական Lalique բրենդների հետ համատեղ:

Calandre մոդելը կթողարկվի սահմանափակ քանակությամբ՝ 99 հատ, և կարժենա 240,000 դոլար՝ Lamborghini Urus սուպերքրոսովերի գնով:

Իսկ ժամացույցի ցուցատախտակը նման է Bugatti-ի կողմից 1927-1933 թվականներին արտադրված Type 41 Royale շքեղ մոդելի իրական ռադիատորի ճաղավանդակին։

Ժամացույցի պատյանի վրա պատկերված են պարող փղեր, որոնք ավտոմոբիլային ապրանքանիշի խորհրդանիշներից մեկն են։

Ցուցատախտակը շրջապատող քանդակը պատրաստված է Lalique-ի կողմից ձուլված հալված բյուրեղապակուց:

Ժամացույցը զարդարված է Jacob & Co կարմիր բյուրեղով:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ