28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քանի տեղ է հատկացվելու այս տարի դիմորդներին

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարության հավանության ներկայացրեց մի քանի նախագծերի որոշումներ: Նախ հաստատվեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015/2016 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն՝ ըստ մասնագիտությունների: Նախարարը նշեց, որ նախատեսվում է 1715 տեղ պետական պատվերի շրջանակներում: «Այս տարի հաջողվեց կրկնապատկել բանակից զորացրվածների համար անվճար մագիստրատուր ընդունվելու հնարավորությունները»,-ասաց նախարարը:

Հաջորդ որոշմամբ հաստատվեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015/2016 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի և անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:

Աշոտյանն ասաց, որ հաստատվում է 19  հազար տեղ ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով սովորող ուսանողների համար, 2103 տեղ՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով (անվճար) ուսանողների համար, առանց ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան­սավորման, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով 137 տեղ և 258 տեղ՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի համար:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ