06 Հունիսի, Saturday, 2026
KFC

Նախագահը դատավորներ է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նոր դատավորներ են նշանակվել:

Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի ապրիլի 7-ի ԱԽ-12-Ե-5 և ԱԽ-12-Ե-6 որոշումներով ներկայացված եզրակացությունները՝ որոշում եմ.


1. Արթուր Սմբատյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

2. Արտակ Թադևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ