18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մայիսին Հայաստանը փորձելու է ապացուցել ներդրողներին

«Ի՞նչի միայն Ռուսաստանում, Ռուսաստանում գործերը լավ չեն, Ադրբեջանում գործերը լավ չեն, Եվրոպայում շատ մեծ է տնտեսական ճգնաժամը»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն՝ ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկման, թե ՀՀ-ի տնտեսական վիճակը ինչպես կարող է լավանալ, եթե ՌԴ-ինը վատանում է: Նա նշեց, որ հարևան Վրաստանում ևս նույն «հիվանդագին» գործընթացն է նկատել: Ըստ նրա՝ Վրաստանի տնեսական աճը ավելի շատ է կանխատեսված, քանի որ ըստ ամենայնի լուրջ ներդրումներ են լինելու այնտեղ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից:

«Մենք ունենք լուրջ ներդրումներ Վրաստանում հայ գործարարների կողմից և լավ շուկան տիրապետում ենք: Վրաստանի տնտեսությունն ուներ բարձիկներ  տրված պետբյուջեին, որի հաշվին կարողանում էին պահել: Մենք այդպիսի վարկավորումներ, այդպիսի բարձիկներ չունեինք»,-ասաց նա՝ խոսելով 2008-ի համաշխարհային ճգնաժամի մասին: Նա հորդորեց միջազգային կառույցներին հարցնել, թե ինչու Հայաստանին նման ֆինանսավորում չեն տալիս, և ինքն էլ նկատեց, որ աշխարհաքաղաքական շահերով է դա պայմանավորված: 

Հարցին, թե միգուցե մեր ընտրած ուղին է խանգարում դրան, Ղազարյանը պատասխանեց. «Ընտրած ուղին միշտ էլ դժվար է, բայց խաչը ուսին պետք է փորձես բարձրանալ Գողգոթա և հետո քեզ կճանաչեն»: Արսեն Ղազարյանը տեղեկացրեց, որ իրենց միությունն ու մի քանի այլ հասարակական կազմակերպություններ մայիսին մեծ ֆորում են անցկացնելու՝ փորձելու աշխարհին ապացուցել, որ ներդրումներ է պետք անել: «Բավական է սպասել»: Հարցին, թե եթե շատերի գնահատմամբ՝ ՀՀ տնտեսությունը գերմոնոպոլացված է, որ ուղղությամբ են ներդրումներն արվելու, նա պատասխանեց. «Անգլերեն լավ խոսք կա՝ no comment»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ