11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Մեր ընտրած վարչապետնա».պահանջում են

 «Կենտրոն մաքրություն» ընկերության նախկին՝ մոտ 60 աշխատակիցները այսօր Կառավարության մոտ էին եկել պահանջով: Նրանք ցանակոնւմ են իրենց խնդիրը դեմ առ դեմ փոխանցել վարչապետին:

«Դեկտեմբերի մեկից մեզ հանել դուրս են շպրտել առանց մի կոպեկ տալու,քաղաքապետարանի դիմաց կազմակերպած բողոքի ակցիաները նպաստեցին,որ քաղաքապետը մեզ ընդունի, ընդունեց, բայց խեր չտեսանք։ Մեզ ասեցին, որ ակցիաներ չանենք ապրիլի 10-ին մեր վերջնահաշվարկները կտան, մենք եղանք մեր խոսքի տերը, որևէ ակցիա չիրականացրեցինք, բայց նրանք չեղան իրենց խոսքի տերը ու մեզ մի գռոշ անգամ չտվեցին»,-մեզ հետ զրույցում ասաց տիկին Զոյան։

Ամիսներ առաջ քաղաքապետը հանձնարարական է տվել փոխքաղաքապետ Կամո Արեյանին առավելագույնը 2 ամսվա ընթացքում լուծել առաջացած խնդիրը և քաղաքացիներին տալ պահանջվելիք վերջնահաշվարկի գումարները:

«Իրենց ասելով ստեղծել են հատուկ հանձնաժողով «Կենտրոն մաքրություն» ընկերությունը սնանկ ճանաչելու համար և դա է պատճառը, որ աշխատավարձի վճարումը ձգձգվում է։ Բացի այդ մենք վստահ ենք, որ այդ գույքը երբեք էլ չի վաճառվի, քանի որ որևէ մեկը փչացած ապրանք չի գնի»,-ասաց մեկ այլ աշխատակից՝ Ռուբենը Նազարյանը։

Նրանք համոզված են, որ վարչապետը իրենց կլսի։ «Մեր ընտարծ վարչապետնա, եթե վարչապետը չլսի մեզ, էլ ո՞վ պետքա մեզ լսի։ Վարչապետը պետքա հանձնարարական տա քաղաքապետին, որ նա վերջնական լուծում տա։ Եթե վարչապետն էլ մեզ չլսեց ու հանձնարարական չտվեց, ապա մենք ամենօրյա ակցիաները կվերսկսենք»,-ասաց տիկին Մարգարիտան։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ