17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Պետք է հասկանալ Ցեղասպանության պատճառները. պատմաբան

Հայոց ցեղասպանության մասին պատմությունները պետք է դառնան գիտություն, Հայոց ցեղասպանությունը պետք է վերածվի Հայոց ցեղասպանագիտության: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց պատմաբան Աշոտ Ներսիսյանը: Բանախոսը նշեց, որ թեեւ Հայոց ցեղասպանության մասին գրքեր են գրվել ու ֆիլմեր նկարահանվել, սակայն պետք է հասկանալ Ցեղասպանության պատճառները: «Դա հնարավորություն կտա ցույց տալ հանրությանը և մեծ տերություններին, […]

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Հայաստանում քննարկում է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձև

  Մարտի 17-ին Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում և քննարկում հայկական և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների միջև: Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը խորհրդարանական համաժողով է, որը նպատակ ունի նպաստել Եվրամիության և Արևելյան Եվրոպայի գործընկերների հետ քաղաքական ասոցացմանը և խորացնել տնտեսական ինտեգրումը: Եվրանեսթը փորձում է նպաստել Արևելյան գործընկերության ամրապնդմանը, զարգացմանն ու տեսանելիությանը, որպես մի […]

Կազատվե՞ն

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` նշեց, թե հայաստանյան ընդդիմությունը փնտրտուքի մեջ է, ինստիտուցիոնալ կայացման մի նոր շրջանում է գտնվում: «Դա ընդդիմությանն առողջանալու հնարավորություն է տալիս: Ւնձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր ընդդիմությունը կոմպլեքսավորված է, որևէ կառուցողական բան չկա ընդդիմության ներսում»,-ասաց Հարությունյանը : Նախկին վարչապետ, ԱԺ նախագահ […]

Նյարդերից թույլերին` խորհուրդ չի տրվում. Մոսկվայում սպանել են ուկրաինացի տղամարդուն /վիդեո 18+/

Մոսկվայի Սիլիկատնայա երկաթգծի կայարանում մի խումբ երիտասարդներ ծեծելով սպանել են տղամարդուն: Հայտնի է դարձել, որ տղամարդուն ծեծել են 21 հոգով, 15-20 տարեկան երիտասարդները: Պարզվել է նաեւ, որ հանցագործության պատճառը ազգայնամոլությունն է. տեսելով կայարանում կանգնած տղամարդուն, հանցագործները մտածել են, թե նա տաջիկ է: 37-ամյա տղամարդը, ով իրականում ուկրաինացի է եղել, մահացել է հիվանդանոցում, իսկ LifeNews-ը հրապարակել […]

«Քաղաքապետ հավաքիր քո աղբը». հեղինակին ճնշե՞լ են

«2015-ի մարտի 15-ին 32 համայնքներում անցկացվել է ՏԻՄընտրություններ: 24 համայնքում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրություն, իսկ 6 համայնքում ավագանու անդամների ընտրություն: Միայն երկու համայքնում է, որ անցկացվել է և համայնքի ղեկավարի, և ավագանու անդամների ընտրություն: 32 համայնքում ձևավորվել էին 56 տեղական ընտրատեղամասեր և հանձնաժողովներ, աշխատել է 448 անդամ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական […]

Վարչապետը կարևորել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, ո ՀՀ 2014 թ. պետական բյուջեի շրջանակում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել  է […]

«Հիմա ինչ ասենք, պիտի ասեք՝ վա՞տ է» /վիդեո/

 «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը դեմ է սահմանադրական բարեփոխումներով կառավարման համակարգի փոփոխությանը: Ըստ Գիմիշյանի՝ «նախ իշխանությունը վստահելի չէ, բացի այդ, մենք պատերազմող երկիր ենք, ու անհրաժեշտ կարող է լինել շտապ որոշումներ ընդունել, ինչը նախագահական համակարգի դեպքում է միայն հնարավոր, և երրորդ՝ մենք ԵՏՄ անդամ երկիր ենք, և այդ կառույցում ներկայացված են լինում սովորաբար նախագահները, […]

Պահանջում են ավելացնել Վարդան Պետրոսյանի պատժաչափը

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննության օրը հայտնի է. այն նշանակված է ապրիլի 1-ին: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից: Կոտայքի մարզի դատախազությունը պահանջում է մասնակիորեն պատժաչափի մասով բեկանել եւ փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վարդան Եղիշի Պետրոսյանի (ՀՀ քր.օր. 242 հոդ. 3-րդ մասով – ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու […]

Սա նախագահին բնորոշ քայլերից է. Խոսրով Հարությունյան

«Սահմանադրական բարեփոխումների գործընթացը թևակոխեց երկրորդ փուլ, դրանք արդեն մտել են քաղաքական քննարկումների շրջափուլ»,-այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց  ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր  Խոսրով Հարությունյանը: «ՀՀ Նախագահը փորձ է կատարում քաղաքական, միջկուսակցական, կառուցողական քաղաքական նոր մշակույթ ձևավորել, սա բնորոշ է ՀՀ նախագահին, և Սահմանադրական բարեփոխումն էլ դրանցից մեկն են»,-ասաց Խոսրով Հարությունյանը և հավելեց.«Այսօրվա գործող սահմանադրության մեջ թեև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի