10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կազատվե՞ն

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` նշեց, թե հայաստանյան ընդդիմությունը փնտրտուքի մեջ է, ինստիտուցիոնալ կայացման մի նոր շրջանում է գտնվում:

«Դա ընդդիմությանն առողջանալու հնարավորություն է տալիս: Ւնձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր ընդդիմությունը կոմպլեքսավորված է, որևէ կառուցողական բան չկա ընդդիմության ներսում»,-ասաց Հարությունյանը :

Նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Հարությունյանի դիտարկմամբ` ընդդիմադիր չի նշանակում միայն հայհոյել, չի նշանակում որևէ կառուցողական գործընթացների չմասնակցել.«Շատ կուզենայի, որ վերակազմավորվելուց հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այդ բարդույթներից ազատվեր»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ