16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության 2014թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է գրականության, երաժշտության, կինոարվեստի, թատրոնի, պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքները, մշակութային կենտրոնների գործունեության, միջազգային համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները:  […]

Վարչապետը քննարկել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:  Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ընթացիկ տարում իրականացվել են կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման ծրագրեր: Ներդրվել է ուսանողների […]

Ձկնաբուծարանում աշխատողները՝ ձկնգողեր

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, յուրացում կատարելու կասկածանքով, Սիս գյուղից բերման էին ենթարկել 1987 թ. ծնված Սմբատ Ն.-ին և 1987 թ. ծնված Սարգիս Ա.-ին: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրանք աշխատելով նշված գյուղում գտնվող ձկնաբուծարանում՝ հունվար ամսվա ընթացքում, առանց ընկերության տնօրենի գիտության, յուրացրել են 40 կգ կարմրախայտ և 60 կգ ձկան կեր, որը վաճառել են 1989 […]

«Ադրբեջանցի քաղբանտարկյալները պիտի ազատ արձակվեն».Հեյդի Հաուտալա

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիեսթեան այսօր Եվրանեսթի լիագումար նիստի ժամանակ փոխանցեց փոխնախագահ Ֆրեդերիկո Միկեի ուղերձը: Նա նշեց, որ  վեց տարի առաջ Պրահայում ուրվագծեցին տեսլականը ԵՄ և ԱլԳ երկիների շուրջ: «Այդ օրվանից լավ առաջընթաց ենք արձանագրել մեր հարաբերություններում, ավելի լավ ենք յուրացրել մեր շահերը, մեր երեք գործըկերների հետ ստորագրեցինք ասոցացման համաձայնագրեր և դրանք ուժի մեջ […]

«Եվրանեսթը էական կշիռ է հաղորդում մեր միջազգային կապերի և խորհրդարանական դիվանագիտությանը»

Եվրանեսթի վեհաժողովի չորրորդ լիագումար նստաշրջանի բաժման պաշտոնական արարողության ժամանակ ուղերձով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:Նա նշեց, որ այս վեհաժողովը պետք է դիտարկել որպես Եվրամիության և Արևելյան գործընկերների միջև բազմակողմ համագործակցության ընդլայնման կարևոր հարթակ, այլ ոչ զուտ ԵՄ-ի հետ երկկողմ փոխգործակցության գործիք: «Եվրանեսթը էական կշիռ է հաղորդում մեր միջազգային կապերի և խորհրդարանական դիվանագիտությանը՝ լրացուցիչ […]

ԱԳ նախարարն ընդունեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախապատրաստական հարցերով կոմիտեի ներկայացուցիչներին

Մարտի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների 31-րդ համաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամներին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ուսման Պայի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի՝ որպես ֆրանկոֆոն ընտանիքի ակտիվ անդամի համար մեծ պատիվ և, միևնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն է հյուրընկալել 80 երկրների պատվիրակություններ՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի […]

Կապան-Գորիս ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝  ժամը 13:00-14:00 սահմաններում, ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ կատարելու նպատակով Կապան-Գորիս միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել էր: Պայթեցման աշխատանքներն ավարտելուց հետո Կապանի  ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները ճանապարհահատվածը մաքրել են քարերից: Ժամը 15:00-ի դրությամբ` ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն

«Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է».մեկնարկեց Եվրանեսթի նիստը

ՀՀ Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը: Ուղերձով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանը: Նա  ողջունեց Եվրանեսթի վեհաժողովի մասնակիցներին. «Այս շաբաթը կարելի է մեզ համար եվրոպական շաբաթ համարել: Ուրախ ենք Երևանում հյուրընկալել Եվրանեսթի նիստը, որիս հետո մեկնելու եմ Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Երևանում և Բրյուսելում նախատեսվում են իմ հանդիպումները ԵՄ […]

Սկանդալ. հրշեջները սելֆի են արել այրվող առեւտրի տան ֆոնին /ֆոտո/

Կազանում երկու հրշեջներ սելֆի են արել այրվող «Ադմիրալ» առեւտրի կենտրոնի ֆոնի վրա: Լուսանկարը, որում հրշեջները ժպտում են կրակների ֆոնի վրա, հայտնվել է համացանցում, գրում է  “Новости Казани”-ն:  Տեղի փրկարար ծառայությունում ծառայողական քննություն են սկսել դեպքի վերաբերյալ, կառույցից հայտնել են, որ իրենք խիստ վրդովված են իրենց աշխատակիցների պահվածքով եւ անպայման միջոցներ կձեռնարկեն: Հիշեցնենք, որ Կազանում «Ադմիրալ» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի