16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Շտապօգնության հեռախոսահամարը կարող է մինչեւ կես ժամ զբաղված լինել. Հայկական ժամանակ

 «Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ ահազանգ ստացանք, որ շտապօգնության 1-03 հեռախոսահամարով կապ հաստատելու համար բավական երկար ժամանակ ու ամուր նյարդեր են պետք, որովհետև կանչող հեռախոսահամարը ընդհուպ մինչև կես ժամ կարող է զբաղված լինել: «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, մեր թղթակցի հարցին ի պատասխան, հնարավոր է համարել նման իրավիճակը ընդգծելով, որ ծառայությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով: […]

Կոնգրեսականները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև կներկայացնեն. Azatutyun.am

Այսօր Վաշինգտոնում ԱՄՆ-ի Կոնգրեսի առջև, Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների տան անդամներ հանրապետական Ռոբերտ Դոլդը, դեմոկրատ Ադամ Շիֆը, հանրապետական Դեյվիդ Վալադոն, դեմոկրատ Ֆրանկ Փալոնը, Կոնգրեսի այլ անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ կներկայացնեն Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը, տեղեկացնում է Azatutyun.am -ը։ ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից մշակված այս բանաձևը կոչ է անելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային […]

Պայթուցիկ՝ Մայակ թաղամասում

Մարտի 14-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1967 թ. ծնված Արայիկ Հ.-ն Ջրվեժի տրոլեյբուսների վերջին կանգառի դիսպետչերական կետի մոտ պայթուցիկ է գտել: Մեկնած օպերատիվ խումբը Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 3 շենքի դիմաց՝ ճամփեզրին, հայտնաբերել է ականանման առարկա /տեսակը պարզվում է/: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում […]

Փորձել է կնոջն արտերկիր տանել` նրան ճամպրուկում թաքցնելով /ֆոտո/

Ֆրանսիայի քաղաքացին փորձել է իր կնոջը Լեհաստան տանել` թաքցնելով նրան ճամպրուկի մեջ: Տղամարդը գնացք է նստել Մոսկվայում եւ ուղեւորվել է Լեհաստան, սակայն ճանապարհին սահմանապահները իջեցրել են նրան գնացքից, գրում է Lenta.ru-ն: Զույգը որոշել է նման քայլի գնալ այն բանից հետո, երբ կնոջը, ով ՌԴ քաղաքացի է, շենգենյան վիզա չեն տրամադրել: Այժմ տղամարդուն 3 տարվա ազատազրկում […]

«Մենք ապրելու իրավունք էինք ուզում»/վիդեո/

2013 թվականի մայիսի 10-ին մի խումբ ազատամարտիկներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին կառավարության դեմ: Նրանք պահանջում էին ազատամարտիկների սոցիալական խնդիրները կարգավորող օրենքի ընդունում: Նույն թվականի սեպտեմբերի 20-ին շարժման առաջնորդը՝ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվեց: Նա մեղադրվեց խարդախության մեջ և դատապարտվեց: Ազատամարտիկների ամիսներ տևած շարժումը, որը պարբերաբար աղմկոտ էր դառնում նստացույցերի ու նաև հացադուլ հայտարարող ազատամարտիկների […]

«ՀՀԿ-ն, «Ժառանգություն»-ը և ՕԵԿ-ը քույր կուսակցություններ են»/վիդեո/

«Հայաստանում սկզբունքորեն ընդդիմություն չկա: Մենք դրան սովորել ենք արդեն: Պաշտոնափոխության խնդիր է դրվում: Քաղաքական կոչված ուժերը պաշտոնների խնդիր են դնում, իսկ ծրագրային կամ գաղափարական այլընտրանք չի առաջարկվում»,-մեզ հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Արշակյանի դիտարկմամբ մեր քաղաքական կուսակցություններից դաշնակցությունը ինչ-որ չափով առանձնանում է, այս կուսակցությունը կարծես քննություն է հանձնել արևմտյան ժողովրդավարական ինստիտուտներում.«Այսինքն նրա […]

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված բանաձևն ընդունվեց

Եվրանեսթի վեհաժողովում քվեարկության դրվեց Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված բանաձևը: Բանաձևն ընդունվեց 33 կողմ, 4 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» բանաձևը ևս ընդունվեց 38 կողմ, 9 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ: 

«Հակահարված» ուկրաինական պատվիրակությունից Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ

Եվրանեսթի վեհաժողովում քննարկվում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված բանաձևի ընդունման հարցը: Հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը նշեց, որ հայոց խորհրդարանը միշտ բարձր է գնահատում նման բանաձևերի ընդունումը: «Ոչ մի ցեղասպանական հանցագործություն մեկ օրում չի սկսվում ու ավարտվում, և միայն այն ժամանակ, երբ ցեղասպանություն արած ոճրագործն ընդունում է, արդյունք կարելի է  տեսնել: Թուրքիան սեփական պատմությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի