16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ մարտի 18-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սպորտի նախարարից

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նախօրեին իր աշխատանքային այցը ՀՀ Արագածոտնի մարզում սկսել է Թալին քաղաքի Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոցից, որտեղ ծանոթացել է մարզադահլիճների վիճակին, Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի հետ քննարկել ծանրամարտի մարզադահլիճ ստեղծելու հնարավորությունը: Նախարարը եղել է Թալինի մարզադպրոցում, որտեղ իրենց մարզումներն են անցկացնում նաև «Սևան» ՄՀԿ-ի Թալինի մասնաճյուղի ըմբշամարտի խմբերը, […]

Եվրանեսթում անդրադարձան կոռուպցիային ու դատական «անկախ» համակարգին

ՀՀ ԱԺ-ում շարունակվում է Եվրանեսթ ԽՎ լիագումար չորրորդ նիստը, որտեղ Անդրեա Մատտեո Ֆոնտանան անդրադարձավ ԵՄ ֆինանսական աջակցությունը արդարադատության ոլորտում, բարեփոխումների խթանման ծրագրին: Պատվիրակն ընդգծեց, որ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Մոլդովայում վերջին տարիներին ներդրվել է 200 միլիոն եվրո դատաիրավական համակարգում տարբեր ծրագրեր իրականացնելու համար: ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ասաց, որ Հայաստանի նման հետխորհրդային երկրներում […]

Ընդունվեցին երկու բանաձևեր` Ուկրաինայի և Հայոց Ցեղասպանության վերաբերյալ.Բորիս Տարասյուկ

Եվրանեսթի չորրրդ լիագումար նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը համանախագահողներ Հայդի Հաուտալանը և Բորիս Տարասյուկը  ներկայացրեցին  Երևանում վերջին երեք օրերի ընթացքում կայացած վեհաժողովի նիստի ընթացքում ընդունված բանաձևերի,  կառուցողական աշխատանքի և կազմակերպման հարցերը: Հաուտալան նշեց, որ մինչ նիստերի մեկնարկը իրենք այցելել են ցեղասպանության հուշարձան ու ձայների մեծամասնությամբ ընդունվել է հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: Բորիս Տարասյուկը  շհորհակալություն […]

Ինչու է գնում այդ քայլին /վիդեո/

Կառավարման փորձագետ Հարությունյան Մեսրոբյանը կարծում է, որ եվրոպարտատոմսերի թողարկումը ցույց է տալիս, որ խնդիրներ են առաջացել բյուջեի եկամտային մասով: «Առանց այն էլ մեր բյուջեն դեֆիցիտով էր ընդունվել, և եթե դեֆիցիտային բյուջեն ունենում է եկամտային խնդիր, փաստորեն հետևանքը այն է լինում, որ ավելի մեծ դեֆիցիտ է լինում: Դա նշանակում է, որ պետք է կրճատել ծախսերը»,-Henaran.am-ի հետ […]

Էրդողանն ու Պուտինը խոսել են Հայոց ցեղասպանության հարցի մասին

Նախօրեին թուրքական կողմի նախաձեռնությամբ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև տեղի է ունեցել 30 րոպեանոց հեռախոսազրույց, հայտնում է Ermenihaber.am-ը` թուրքական «Անադոլու»-ին հղումով: Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողնաը անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության հարցին: Մասնավորապես Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում կողմնակից է պատմությունը «արդար հիշողության հեռանկարով դիտարկելուն»: Նա  Հայաստանին կրկին մեղադրել է […]

Հիմնանորոգվել է Դիլիջանի միջազգային դպրոց տանող հիմնական ավտոճանապարհը

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է Մ8, Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի  շուրջ  2 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (40-42-րդ կմ): Այն գտնվում է Դիլիջան քաղաքի տարածքում, որը դեպի Դիլիջանի միջազգային դպրոց տանող հիմնական ճանապարհն է: Ճանապարհի որոշ հատվածներում բազալտե եզրաքարերը քանդված էին,  անձրևաընդունիչների կափարիչները բացակայում էին, ասֆալտբետոնե պատվածքը գտնվում էր ոչ բավարար վիճակում: Երթևեկելի մասի վրա […]

Հայաստանը բոլոր կոնֆլիկտների բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է.Էդուարդ Շարմազանով /վիդեո/

«Բալթյան բոլոր երկրները կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունները:Կարևորում են Հայաստանի տեղն ու դերը աշխարհաքաղաքական զարգացումներում, միևնույն ժամանակ նրանք բոլորը ըմբռնումով են մոտենում Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքականությանը:Նրանք միակարծիք են այն հարցում, որ Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ Հայաստան- Եվրոմիություն հարաբերությունները պետք է շարունակվեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը նշեց, որ հանդիպումների ժամանակ հայկական կողմը […]

«Երկների հետ, որ չեն ընտրել ասոցացման ուղին, համագործակցությունը կնեղացվի»

«Այն երկրները, որոնք ընտրել են Եվրամիության հետ ասոցացման ճանապարհը, նրանց հետ կլինի հարաբերությունների լայն մոդել, իսկ երկրները, որոնք չեն կարողացել այս ճանապարհը բռնել, նրանց հետ համագործակցությունը կնեղացվի և կկենտրոնացվի ամենաէական ոլորտների վրա՝ միգրացիա, անվտանգություն, պետական կառավարում»,-այսօր Եվրանեսթի լիագումար նիստի ժամանակ ասաց ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Նա շեշտեց, որ ԵՄ-ն շարունակելու է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի