22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Երկների հետ, որ չեն ընտրել ասոցացման ուղին, համագործակցությունը կնեղացվի»

«Այն երկրները, որոնք ընտրել են Եվրամիության հետ ասոցացման ճանապարհը, նրանց հետ կլինի հարաբերությունների լայն մոդել, իսկ երկրները, որոնք չեն կարողացել այս ճանապարհը բռնել, նրանց հետ համագործակցությունը կնեղացվի և կկենտրոնացվի ամենաէական ոլորտների վրա՝ միգրացիա, անվտանգություն, պետական կառավարում»,-այսօր Եվրանեսթի լիագումար նիստի ժամանակ ասաց ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

Նա շեշտեց, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների, ազատ տեղաշարժի համաձայնագրի, ռեադմիսիոն պայմանագրից բխող բարեփոխումների և այլ ուղղություններով: Յոհաննես Հանը նաեւ հստակեցրեց` Հայաստան-ԵՄ հետագա երկկողմ համագործակցությունը մշակվելու և իրականացվելու է՝ հաշվի առնելով Հայաստանի այլ միջազգային պարտավորությունները։

Խոսելով Ադրբեջան- ԵՄ հարաբերությունների մասին էլ բանախոսը նկատեց, որ ԵՄ-Ադրբեջան երկկողմ համաձայնագիրը շահեկան կլինի երկու կողմերի համար և որ «Հարավային Կովկասի գազատարը կնպաստի անվտանգ և բարեկեցիկ Հարավային Կովկասին»: Եվրոպացի պաշտոնյան ևս մեկ անգամ նկատեց, որ Ադրբեջանի պատվիրակությունը Երևանում չէ, ինչը նա ցավալի համարեց:

Նա նաև կոչա րեց Վրաստանին ամբողջությամբ ստորագրել ասոցացման համաձայնագիրը: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա նա ասաց, որ Ռուսաստանի վարած  «կոշտ» քաղաքականության արդյունքում ծանր իրավիճակ է ստեղծվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ