12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Եվրանեսթում անդրադարձան կոռուպցիային ու դատական «անկախ» համակարգին

ՀՀ ԱԺ-ում շարունակվում է Եվրանեսթ ԽՎ լիագումար չորրորդ նիստը, որտեղ Անդրեա Մատտեո Ֆոնտանան անդրադարձավ ԵՄ ֆինանսական աջակցությունը արդարադատության ոլորտում, բարեփոխումների խթանման ծրագրին: Պատվիրակն ընդգծեց, որ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Մոլդովայում վերջին տարիներին ներդրվել է 200 միլիոն եվրո դատաիրավական համակարգում տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ասաց, որ Հայաստանի նման հետխորհրդային երկրներում անկախ դատական համակարգ գոյություն չունի, և շեշտեց, որ կոռուպցիա կա նաև կրթական համակարգում, ինչն անուղակիորեն անդրադառնում է դատաիրավական համակարգի վրա: Եվրանեսթ ԽՎ համանախագահ Հեյդի Հաուտալան նկատեց, որ սա այն կարևոր ոլորտներից մեկն է, որի իրացման համար Եվրանեսթը և ԱԼԳ-ն պետք է պայքարեն.

«Այդ հիմնարար ազատությունների համար վաղն առավոտյան բանավեճ է տեղի ունենալու քաղհասարակության ներկայացուցիչների հետ Եվրանեսթի շրջանակներում, հուսով եմ՝ հայկական պատվիրակությունը նույնպես կմասնակցի»,-ասաց նա: ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նույնպես արձագանքեց. «Ես կցանկանայի նույնպես անդրադառնալ անկախ արդարատության համակարգի խնդիրներրին՝ անկախություն գործադիր իշխանությունից և անկախություն՝ դատավորների կորպորատիվ խաղի կանոններից. սա Հայաստանի համար կարևոր ու առաջնային խնդիրներից է»,-ասաց նա:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս նկատեց, որ սա Հայաստանի լրջագույն խնդիրներից է: Նա նշեց, որ ՀՀ-ում անցկացված հարցումներն ապացուցում են, որ հանրության գերակշիռ մասը բողոքում է դատական համակարգում կոռուպցիայից: Ուստի իր գործընկերներին կոչով դիմեց, որ հնարավոր իրավական փաստաթղթի հիմքում հիմնական շեշտադրումն արվիարդարատության անկախության խնդրին: Վրաստանի պատվիրակ Վիկտոր Դալիձեն ևս շեշտեց, որ արդարադության համակարգն այսօր Վրաստանում դեռ հեռու է եվրոպական ստանդարտներից. «Վրաստանում ԵԱՀԿ-ն փաստագրական առաքելություն էր իրականացվում, և արդյունքներով հանդես եկան, բայց հաշվետվությունը հաշվետություն է, իսկ գործողությունը՝ գործողություն, ուստի հաճելի կլիներ հասկանալ այդ հաշվետվությունները ինչ գործողութունների են հանգում»,-ասաց նա

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ