15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

«Երկրների միջև պետք է համաձայնություն հաստատվի». Վրաստանի ներկայացուցիչ

Վրաստանի պատվիրակ Վիկտոր Դոլիձեն այսօր Ազգային ժողովում Եվրանեսթի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԼՂ կարգավորման խնդրին: Նա շեշտեց, որ Արևելյան գործընկերության վեց երկրներից միայն Բելառուսում է, որ չկան ռազմական գործողություններ: «Անշուշտ, տարածաշրջանային հակամարտությունները սպառնալիք են տարածաշրջանի բոլոր երկրների համար: Մենք համոզված ենք, որ երկրների միջև պետք է համաձայնություն հաստատվի»,-ասաց նա: Եվրանեսթ ԽՎ համանախագահ Հայդի […]

Ավարտվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը

      Մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է շարունակել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը վարել են Եվրանեսթ ԽՎ համանախագահներ Հեյդի Հաուտալան եւ Բորիս Տարասյուկը:   Մասնակիցները քննարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման եւ Արեւելյան գործընկերության Ռիգայի առաջիկա գագաթաժողովի վերաբերյալ հարցեր:   Զեկույցով հանդես է եկել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար […]

«ԲՄՎ»-ի վարորդը և 2 ուղևորուհիները տեղափոխվել են հիվանդանոց

Մարտի 17-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ի սահմաններում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Պեմզաշեն գյուղում բախվել է քարե պարիսպի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորուհիները, որոնցից մեկը՝ դպրոցական, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն: 

Նախագահն ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին: Հանրապետության Նախագահը եվրոպացի գործընկերների հետ շարունակական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները լավ հնարավորություն է համարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, երկուստեք հուզող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը ողջունել է հանձնակատար Յոհաննես Հանի այցելությունը մեր երկիր: […]

ՕՀՎ 8-րդ բաժինն ապօրինի ձեռնարկատիրության հերթական խոշոր դեպքն է բացահայտել

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը 2014 թվականի ընթացքում նախարարության մյուս ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգումներ: Արդյունքում արձանագրվել և պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 7 միլիարդ դրամ: Իսկ օպերատիվ-հետախուզական 215 միջոցառմամբ արձանագրվել և գանձվել է ավելի քան 306 […]

Պատժամիջոցներն այնքան ժամանակ ուժի մեջ կմնան, մինչեւ Ղրիմը չվերադարձնեն Ուկրաինային. Փսակի /վիդեո/

Ամերիկայի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, մինչեւ որ Ղրիմը Ուկրաինային չվերադարձնեն: Նման հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին, հայտնում է ТАСС գործակալությունը: «Մենք հաստատում ենք, որ չենք ընդունում Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացումը եւ այն համարում ենք Ուկրաինայի մի մասը»,- ասել է Փսակին` Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն կեղծ եւ Ռուսաստանի պահվածքը […]

«Կոռուպցիան միայն փողը վերցնելը չէ»

«Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ընդգծեց, որ պայմանական վաղաժամկետ ազատման հայցերը քննող հանձնաժողովը ստեղծվեց իբր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար, բայց արդյունքում այդ համակարգը չի գործում:  ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վարչության իրավաբանական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Միքայել Զախարյանը չհամաձայնեց.  «Ինստիտուտը գործում է, խնդիրը չափերի մեջ է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի