26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Երկրների միջև պետք է համաձայնություն հաստատվի». Վրաստանի ներկայացուցիչ

Վրաստանի պատվիրակ Վիկտոր Դոլիձեն այսօր Ազգային ժողովում Եվրանեսթի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԼՂ կարգավորման խնդրին: Նա շեշտեց, որ Արևելյան գործընկերության վեց երկրներից միայն Բելառուսում է, որ չկան ռազմական գործողություններ: «Անշուշտ, տարածաշրջանային հակամարտությունները սպառնալիք են տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Մենք համոզված ենք, որ երկրների միջև պետք է համաձայնություն հաստատվի»,-ասաց նա: Եվրանեսթ ԽՎ համանախագահ Հայդի Հաուտալան ընդգծեց. «Մենք այդ հարցը չենք կարող լուծել այստեղ, այս պահին, մենք կարծում ենք, որ հարկավոր է վստահություն ստեղծել: Առաջիկա օրերին տեղի է ունենալու ԵՄ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի նիստը, որի անդամ եմ նաև ես:

Հրավիրվել են երիտասարդներ Հայաստանից և Ադրբեջանից` խաղաղության շուրջ բանակցություններ անցկացնելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ այս հակամարտությունում միջազգային մանդատ ունի ԵԱՀԿ Միսկի խումբը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ