Հայաստանի ինը մարզերում կմեկնարկեն ճանապարհաշինարարական աշխատանքներ
_1426684310-300x189.jpg)
Ճանապարհաշինարարության տարեշրջանը կմեկնարկի ավտոճանապարհների վերականգնման միանգամից չորս ծրագրով: Դրանցից առաջինը Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող 118 կմ ընդհանուր երկարություն ունեցող ավտոճանապարհների վերանորոգումն է: «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի խոսքով՝ հետազոտման և նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են, մոտ ժամանակներս կհայտարարվեն համապատասխան մրցույթներ: Այս ծրագրով Հայաստանի 5 մարզերի՝ Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Արմավիրի […]