15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Չինաստանը հետաքրքրված է Հարավային երկաթուղու կառուցման ծրագրով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 18-ին ընդունեց չինական «CCECC» կազմակերպության ներկայացուցիչներին՝ խորհրդի անդամ և կառավարման տնօրեն Հաո Յիժոնգի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին, Գագիկ Բեգլարյանը կարևորեց չինական կազմակերպության ներկայացուցիչների այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում չինական կողմն իր հետաքրքրությունը հայտնեց տարածաշրջանի համար կարևորագույն դեր ունեցող Հարավային երկաթուղու կառուցման ծրագրի շուրջ: Գագիկ Բեգլարյանը և Հաո Յիժոնգը քննարկեցին […]

Հանրաքվե կանցկացվի մարզերում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց հայաստանյան մի շարք համայքներում համայնքների խոշորացման վեաբերյալ հանրաքվե անցկացնել: Լոռու մարզում հանրաքվե կանցկացվի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքներում: Սյունիքի մարզում հանրաքվե կանցկացվի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքներում, Տավուշի մարզում` Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում: Նախագիծը ներկայացնող ՏԿԱԻ նախարար Արմեն […]

«Գյումրիում քրեական հեղինակությունները սպասում էին եկեղեցու բակում» /վիդեո/

«100 ամյակն առանց ռեժիմի» շարժման  նախաձեռնած ավտոերթը դեպի Գյումրի այս անգամ բախվեց քրեական հեղինակությունների կամայականություններին: Henaran.am-ի հետ զրույցում «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամ Գագիկ Սարուխանյանը նշեց, որ ավտոերթը իրազեկման շրջանակներում էր, սակայն իրենք դեռ քաղաք չհասած տեղեկատվություն են ունեցել, որ Գյումրիի մուտքի մոտ իրենց սպասում են քրեական հեղինակությունները. «Մեզ սպասում էին քրեական աշխարհի ներկայացուցիչ […]

Ադրբեջանի հիմնը ստիպված հեռախոսով են հնչեցրել

Կարսում «Ալիևի անվան տեխնիկական վարժարանի» բացման ժամանակ, որին մասնակցել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է Ermenihaber.am-ը: Ըստ արարողակարգի նախագահների ելույթներից առաջ պետք է հնչեցվեր երկու երկրների ազգային օրհներգերը: Սակայն Թուրքիայի հիմնը հնչեցվելուց հետո, երբ բոլոր ներկաները ոտքի վրա սպասել են Ադրբեջանի օրհներգի հնչելուն, պարզվել է, որ կազմակերպիչները մոռացել են […]

Արտահերթ ընտրություններ կկայանան

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Թառաթմբի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակել: Որոշման համաձայն՝ ընտրություններն անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու և պետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ են կատարվում , տրամադրվում է  1003145.0 դրամ:

«Զոն նայողի» թափթփուկներ… ՀԱԿ-ի մեծագույն անբարոյականությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդն» -ը անդրադարձել է Ստրասբուրգում քաղաքական ապաստան ստացած նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանի դեպքին եւ թե ինչպես են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը եւ Լեւոն Զուրաբյանը Գեւորգ Մանուկյանից 500 ԱՄՆ դոլար գումար վերցրել, որպեսզի դիմում պատրաստեն եւ ուղարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրեն հանիրավի բանտարկելու եւ կտտանքների ենթարկելու համար, սակայն այդպես էլ դիմումը չի գրվել, եւ […]

Չերեզ ՀՀԿ. Հայկական Ժամանակ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. ՀՀԿ մամուլի խոսնակ, Աժ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը թերթի թղթակցի հարցին ի պա­տասխան, հայտարարել է, թե ՀՀԿ գործող նախա­գահ Սերժ Սարգսյանը դեռ երկար է ղեկավարելու Հանրապետական կուսակցությանը: Եթե հաշվի, առնենք, որ ՀՀԿ-ակպնների տրամաբա­նությամբ Էլ ՀՀԿ-ն դեռ երկար Է ղեկավարելու Հայաս­տանը, ստացվում Է՝ Սարգսյանը չերեզ ՀՀԿ մտադիր Է դեռ երկար ղեկավարել Հայաստանը: Հենց […]

Երրորդմասցի Լյովիկը, «Միլենա-ի Թիզը»

  «Ժողովուրդը» գրում է. Մարտի 17-ին՝ ժամը 21-ի սահմաններում, իրավապահները Ավան-Առինջից բերման են ենթարկել, իսկ ավե­լի ուշ ձերբակալել Կարեն Երեմյանին՝ մականունը Թիզ: Նրան են պատկանում Ավանում գտնվող «Միլենա» տաքսի ծառայությունը, ինչպես նաեւ՝ «Նոր զովք» սուպերմարկետները: «ժողովրդի»-ի տեղեկություննե­րով՝ Կարեն Երեմյանի ձերբակալությունը կապված Է մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում տեղի ու­նեցած քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի