Ադրբեջանի հիմնը ստիպված հեռախոսով են հնչեցրել
Կարսում «Ալիևի անվան տեխնիկական վարժարանի» բացման ժամանակ, որին մասնակցել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է Ermenihaber.am-ը:
Ըստ արարողակարգի նախագահների ելույթներից առաջ պետք է հնչեցվեր երկու երկրների ազգային օրհներգերը: Սակայն Թուրքիայի հիմնը հնչեցվելուց հետո, երբ բոլոր ներկաները ոտքի վրա սպասել են Ադրբեջանի օրհներգի հնչելուն, պարզվել է, որ կազմակերպիչները մոռացել են Ադրբեջանի հիմնի մասին:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման»-ը:
Թուրքական մամուլում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է Էրդողանը կանչել է արարողության կազմակերպման պատասխանատուին և պահանջել ուղղել սխալը: Այդ ժամանակ մոտեցել է Թուրքիայի կրթության նախարարը և հեռախոսով ինչ որ երաժշտություն հնչեցնելով` հարցրել է Էրդողանին, թե արդյոք դա չէ Ադրբեջանի հիմնը: Էրդողանն էլ, որպեսզի ևս մեկ սխալմունք չլինի, հեռախոսը մոտեցրել է Ալիևին` նույն հարցը նրան ուղղելով: Ստանալով Ալիևի դրական պատասխանը` Էրդողանը մոտեցել է ամբիոնին և սկսել իր ելույթը այս բառերով. «Նախ ուղղենք արարողակարգի սխալը` միասնաբեր լսելով Ադրբեջանի օրհներգը»: