17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հանրաքվե կանցկացվի մարզերում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց հայաստանյան մի շարք համայքներում համայնքների խոշորացման վեաբերյալ հանրաքվե անցկացնել: Լոռու մարզում հանրաքվե կանցկացվի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքներում:

Սյունիքի մարզում հանրաքվե կանցկացվի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքներում, Տավուշի մարզում` Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում: Նախագիծը ներկայացնող ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ հանրաքվեի անցկացման համար կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է 42 միլիոն 586 հազար 78 դրամ, իսկ ոստիկանությանը 1 միլոին 956 հազար 67 հազար դրամ։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ նախագծով սկիզբ է դրվում համայնքների խոշորացմանը, որը որևէ դժգոհութուն և վիճելի հարց առաջ չի բերել.«Սա լինելու է շարունակական»,-ասաց Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ