01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

«Կոռուպցիան միայն փողը վերցնելը չէ»

«Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ընդգծեց, որ պայմանական վաղաժամկետ ազատման հայցերը քննող հանձնաժողովը ստեղծվեց իբր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար, բայց արդյունքում այդ համակարգը չի գործում: 

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վարչության իրավաբանական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Միքայել Զախարյանը չհամաձայնեց.  «Ինստիտուտը գործում է, խնդիրը չափերի մեջ է, քանակի, այսինքն թե ինչքան մարդ է կարողանում օգտվել դրանից… կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար պետք են հստակ չափանիշներ` ստատիկ ու դինամիկ»,-նկատեց նա: 

 «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանը հավելեց, որ կոռուպցիան միայն փողը վերցնելը չէ, պաշտոնեական դիրքի չարաշահումն էլ է կոռուպցիա: Իսկ Արդարադատության նախարարությունը, նրա խոսքով, պետք է սկսի գործել բաց ֆորմատով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ