14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ընդունվեցին երկու բանաձևեր` Ուկրաինայի և Հայոց Ցեղասպանության վերաբերյալ.Բորիս Տարասյուկ

Եվրանեսթի չորրրդ լիագումար նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը համանախագահողներ Հայդի Հաուտալանը և Բորիս Տարասյուկը  ներկայացրեցին  Երևանում վերջին երեք օրերի ընթացքում կայացած վեհաժողովի նիստի ընթացքում ընդունված բանաձևերի,  կառուցողական աշխատանքի և կազմակերպման հարցերը:

Հաուտալան նշեց, որ մինչ նիստերի մեկնարկը իրենք այցելել են ցեղասպանության հուշարձան ու ձայների մեծամասնությամբ ընդունվել է հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:

Բորիս Տարասյուկը  շհորհակալություն հայտնեց Եվրանեսթին` ՌԴ-ի Ուկրաինայի դեմ իրականացվող ռազմական ագրեսիայի առնչությամբ.«Ամբողջ աշխարհը գիտի, թե ինչպիսի ռազմական գործողություններ են ընթանում Ուկրաինայում մի երկրի կողմից, որը բերեց մեր պետություն պատերազմ: Եվրոնեսթը ընդունեց այն բանաձևը, որով կոչ է անում ՌԴ-ին հանել զորքերը Ուկրաինայի տարածքից ու դադարեցնել ռազմական գործողությունները:Հաջորդ լիագումար նիստը ոչ թե Եվրոպական խորհրդարանում, այլ արևելյան գործընկերության նիստը տեղի կունենա Ուկրաինայի մայրքաղաք Կիևում` 2017թ.»:

Նա տեղեկացրեց, որ  այս օրերին ընդունվեցին  երկու բանաձևեր` Ուկրաինայի և Հայոց Ցեղասպանության վերաբերյալ.«Մենք շատ լուրջ պատրաստվում ենք Ռիգայի գագաթաժողովին, որը տեղի է ունենալու մայիսին»,-հավելեց համանախագահը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ