05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հիմնանորոգվել է Դիլիջանի միջազգային դպրոց տանող հիմնական ավտոճանապարհը

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է Մ8, Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի  շուրջ  2 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (40-42-րդ կմ):

Այն գտնվում է Դիլիջան քաղաքի տարածքում, որը դեպի Դիլիջանի միջազգային դպրոց տանող հիմնական ճանապարհն է: Ճանապարհի որոշ հատվածներում բազալտե եզրաքարերը քանդված էին,  անձրևաընդունիչների կափարիչները բացակայում էին, ասֆալտբետոնե պատվածքը գտնվում էր ոչ բավարար վիճակում: Երթևեկելի մասի վրա առաջացած ճաքերն ու փոսերը դժվարանցանելի էին դարձրել տրանսպորտային միջոցների անցուդարձը տվյալ ճանապարհահատվածում:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով` «Խաչհար»  ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները կատարել են ջրահեռացման համակարգի նորոգման, եզրաքարերի վերականգնման, փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, միաշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցման և իջատեղերի ասֆալտապատման աշխատանքներ:
Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը 152.990.765 ՀՀ դրամ է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ