16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սպորտի նախարարից

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նախօրեին իր աշխատանքային այցը ՀՀ Արագածոտնի մարզում սկսել է Թալին քաղաքի Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոցից, որտեղ ծանոթացել է մարզադահլիճների վիճակին, Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի հետ քննարկել ծանրամարտի մարզադահլիճ ստեղծելու հնարավորությունը:

Նախարարը եղել է Թալինի մարզադպրոցում, որտեղ իրենց մարզումներն են անցկացնում նաև «Սևան» ՄՀԿ-ի Թալինի մասնաճյուղի ըմբշամարտի խմբերը, այնուհետև Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում, Ապարանի քաղաքային համայնքի և Աշտարակի մարզային մանկապատանեկան մարզադպրոցներում ծանոթացել է դրանց շենքային պայմաններին, առկա մարզագույքին, մարզումների կազմակերպման գործընթացներին, ինչպես նաև դրանց խոչընդոտող խնդիրներին:

Գաբրիել Ղազարյանը նշել է, որ մասնագետների կողմից պետք է հստակ ներկայացվեն տեղում առկա խնդիրները, իսկ իր կողմից խոստացել, որ նախարարության գործունեության շրջանակներում կաջակցի դրանց լուծմանը: Նա իր մտահոգությունն է արտահայտել այն փաստի առթիվ, որ կան մարզադպրոցներ, որոնք թեև ունեն լավ պայմաններ, սակայն չունեն բավականաչափ քանակի մարզվողներ, այն դեպքում, երբ համեմատաբար վատ պայմաններ ունեցող մարզադպրոցներում մարզվողների թիվը մի քանի անգամ ավելի մեծ է:

Նախարարը հարգանքի տուրք է մատուցել մարզի զոհված ազատամարտիկներին՝ ծաղիկներ դնելով նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Շրջայցի ավարտին նախարար Գաբրիել Ղազարյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մարզպետարանի դահլիճում աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզաշխարհի ներկայացուցիչների հետ: Նախարարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, իսկ հանդիպման ավարտին շնորհակալագիր է հանձնել ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ Էդգար Մարգարյանին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ