14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանը բոլոր կոնֆլիկտների բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է.Էդուարդ Շարմազանով /վիդեո/

«Բալթյան բոլոր երկրները կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունները:Կարևորում են Հայաստանի տեղն ու դերը աշխարհաքաղաքական զարգացումներում, միևնույն ժամանակ նրանք բոլորը ըմբռնումով են մոտենում Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքականությանը:Նրանք միակարծիք են այն հարցում, որ Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ Հայաստան- Եվրոմիություն հարաբերությունները պետք է շարունակվեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը նշեց, որ հանդիպումների ժամանակ հայկական կողմը իր հերթին նշել է, որ  Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին բխում է մեր շահերից.«Միևնույն ժամանակակ արտահայտեցինք մեր պատարստակամությունը Ռիգայի գագաթնաժողվին ընդառաջ մեկ անգամ փաստելու, որ պատրաստ ենք  եվրոպական կառուցյների հետ հարաբերությունները շարունակելու»:

Շարմազանովը անդրադարձավ նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հնչած հարցադրումներին.«Տարածաշրջանային զարագցումներն են ու ԼՂՀ կարգավորման գործընթացը: Նրանք ԵՄ անդամ երկիր են ու ունեն դերակատարում տարածաշրջանում: Նրանց  հետաքրքրում էր առհասարական հետխորհրդային տարածաշրջում կոնֆլիկտեների լուծման ճանապահը, ես նշեցի, որ ՀՀ-ն բոլոր կոնֆլիկտների բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է: Պաշտոնական Երևանն ու պաշտոնական Ստեփանակերտը որևէ այլ կարգավորում չեն պատկերնում ԼՂ  հարցի պարագայում: Բայց ներկայացրինք միևնույն ժամանակ,որ Ադրեբջանի ղեկավարությունն արհամարում է երեք սկզբունքներից առնվազն երկուսը` ինքորոշման իրավունքի իրացումն ու խաղաղ կարգավորումը: Խնդիրը պետք է ունենա խաղաղ կարագավորում, բայց բոլորն էլ պետք է գիտակցեն, որ ԼՂՀ անկախության ճանաչմանը այլընտրանք չկա»,-նշեց Շարմազանովը:

Մանրամասները տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ