18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱԳ նախարարն ընդունեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախապատրաստական հարցերով կոմիտեի ներկայացուցիչներին

Մարտի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց այս տարվա աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների 31-րդ համաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամներին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ուսման Պայի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի՝ որպես ֆրանկոֆոն ընտանիքի ակտիվ անդամի համար մեծ պատիվ և, միևնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն է հյուրընկալել 80 երկրների պատվիրակություններ՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի առիթով։ Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ ԱԳՆ ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության միջև սերտ համագործակցությամբ նախարարական համաժողովը կկազմակերպվի ու կանցկացվի բարձր մակարդակով։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կոմիտեի ներկայացուցիչները վստահեցրին, որ կանեն առավելագույնը՝ աջակցելու համաժողովի լավագույնս կազմակերպման և բարեհաջող ընթացքը ապահովելուն ուղղված Հայաստանի ջանքերին։

Զրուցակիցները քննարկեցին նախարարական համաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Ուսման Պայը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ համաժողովի անցկացման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ