11 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Ադրբեջանցի քաղբանտարկյալները պիտի ազատ արձակվեն».Հեյդի Հաուտալա

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիեսթեան այսօր Եվրանեսթի լիագումար նիստի ժամանակ փոխանցեց փոխնախագահ Ֆրեդերիկո Միկեի ուղերձը: Նա նշեց, որ  վեց տարի առաջ Պրահայում ուրվագծեցին տեսլականը ԵՄ և ԱլԳ երկիների շուրջ: «Այդ օրվանից լավ առաջընթաց ենք արձանագրել մեր հարաբերություններում, ավելի լավ ենք յուրացրել մեր շահերը, մեր երեք գործըկերների հետ ստորագրեցինք ասոցացման համաձայնագրեր և դրանք ուժի մեջ են:

 Մեզ հետաքրքրում է այլ գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելը»,-ասաց նա: Հրիասթեան ընդգծեց, որ վիզաների դյուրացման ռեժիմում համագործակցության պայմանագրեր են կնքվել հինգ երկրների հետ, առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը գործում է միայն մեկ երկրի հետ: «Կուզենայիք ավելի սերտ ու ուժեղ հարաբերություններ գործարկել մեր բոլոր գործընկերների հետ»,-նկատեց նա:

Եվրանեսթ ԽՎ համանախագահ Հեյդի Հաուտալան ցավ հայտնեց, որ ադրբեջանցի գործընկերները չեն մասնակցում այս նիստին: «Սա իրենց նիստն է, իրենցն է ևս»,-ասաց նա, ապա հավելեց, որ առանց Եվրանեսթի ԱԼԳ-ն իզուր կլիներ առանց օրինակամ լեգիտմիությունից: «Մենք նոր կառույց ենք, բայց լավ ենք կայացել»,-ասաց տիկին Հաուտալան ու հավելեց, որ բոլոր երկրների համար կան ընդյանուր խնդիրներ, օրինակ էներգետիկ անվտանգությունը:

Նա կարևորեց քաղաքացիական հասարակության դերը: «Ադրբեջանցի քաղբանտարկյալները պիտի ազատ արձակվեն, անընդունլի է, որ այս մարդիկ իրենց հայացքների համար պատժի ենթարկվեն»,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ