28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Եվրանեսթը էական կշիռ է հաղորդում մեր միջազգային կապերի և խորհրդարանական դիվանագիտությանը»

Եվրանեսթի վեհաժողովի չորրորդ լիագումար նստաշրջանի բաժման պաշտոնական արարողության ժամանակ ուղերձով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:Նա նշեց, որ այս վեհաժողովը պետք է դիտարկել որպես Եվրամիության և Արևելյան գործընկերների միջև բազմակողմ համագործակցության ընդլայնման կարևոր հարթակ, այլ ոչ զուտ ԵՄ-ի հետ երկկողմ փոխգործակցության գործիք:

«Եվրանեսթը էական կշիռ է հաղորդում մեր միջազգային կապերի և խորհրդարանական դիվանագիտությանը՝ լրացուցիչ խթան հանդիսանալով խորհրդարանականների և մեր հասարակաությունների միջև շփումների ակտիվացման համար»,- ասաց Գ.Սահակյանը: Արդյոք այս հարթակը կնպաստի մասնակից պետությունների միջև համագործակցության ընդլայնմանը, թե ոչ, դա, ըստ ԱԺ նախագահի, կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես կօգտագործվեն վեհաժողովի առանձնաշնորհները:

«Կարևոր եմ համարում պահպանել համագործակցության ոգին և կենտրոնանալ ԵՄ-ի և մեզ համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են միջանձնյա հասակարությունների միջև շփումների ընդլայնումը, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդումը, մարդու հիմնարարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հանդուրժողական հասարակության ձևավորումը և ներդաշնակ համակեցությունը»:

ԱԺ նախագահը կոչ արեց պատասխանատվություն ցուցաբերել և առավելագույնը օգուտ քաղել այս վեհաժողովից: «Վստահ եմ, որ այս վեհաժողովը իր կարևոր դերը կունենա Արևելյան գործընկերության նպատակների իրականացման և Եվրանեսթի գաղափարների կենսագործման հարցում»,-նշեց Գ.Սահակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ