17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Գագիկ Բեգլարյանն ընդունեց Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 16-ին ընդունեց Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԴ) փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախարարը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց ճանապարհատրանսպորտային ոլորտում համատեղ ծրագրերի իրականցման շուրջ տարվող աշխատանքների համար՝ նշելով, որ ապագայում ևս Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը կլինի նույնքան արդյունավետ: Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԴ) փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին ևս […]

Քոչարյանը դժգոհ է

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը չի հավատում, որ սահմանադրական բարեփոխումները միտված են համակարգային փոփոխություններին: «Եթե որևէ մեկը հավատում է, որ իշխանությունն ուզում է փոփոխություն անել, երբ չես վստահում, ապա խոսելն անիմաստ է: Երբ ընտրական համակարգը կայացած չէ, ինչ համակարգ ուզում եք ընտրել, էլի լինելու է տոտալիտար, կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը […]

Հայտնաբերել են գերեզմանատանը

Մարտի 14-ին, ժամը 13.45-ին, Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի զինամթերք է թողնում Շահումյանի գերեզմանատանը: Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող գերեզմանատան հարևանությամբ հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ, տարբեր տրամաչափի 83 փամփուշտ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ և 3 ծխագլանակ: Նշանակվել է դատաձգաբանական […]

Նախագահն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 16-18-ը Երևանում անցկացվող «Եվրանեսթ»-ի հերթական՝ չորրորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Նախագահը «Եվրանեսթ»-ի երևանյան նիստը լավ առիթ է համարել անկաշկանդ քննարկումների և մտքերի փոխանակման, գործընկեր երկրների հասարակություններին հուզող հարցերի վերաբերյալ տեսակետների հայտնման համար: Նշելով, որ դեռևս 2012թ. Երևանում հյուրընկալվել […]

«Բերեք դադարենք հաց ուտել, շնչել, քանի որ Սերժ Սարգսյանն է երկրի նախագահ»

«Հայաստանի իշխանությունները իմիտացիոն շատ քայլեր են ձեռնարկել, չի նշանակում, որ ընտրել են Հայաստանի ժողովրդավարական մոդելն ու գնալու ենք այդ ուղղությամբ: Իմիտացիայով շատերն են զբաղվում՝ թե իշխանությունը, ընդդիմադիրները, այլընտրանք կոչվող քաղաքական ուժերը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ վարչության ղեկավար Արարատ Զուրաբյանն՝ ի պատասխան հարցին, թե վստահ է, որ իշխանությունը վերարտադրվելու համար չի պատրաստվում սահմանադրական բարեփոխումներ անել:  […]

Ամփոփվել են արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ շարունակվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: Մասնավորապես, զեկույցով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՏԿ և ԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և Միգրացիոն պետական […]

Կամավորները գնում են քրիստոնյա եւ եզդի կանանց «Իսլամական պետություն»-ից

Մի շարք ակտիվիստներ եւ կամավորներ, ովքեր գտնվում են Իրաքում եւ Սիրիայում, չնայած իրենց սպառնացող վտանգին, գնում են քրիստոնյա եւ եզդի կանանց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից` նրանց ազատելով գերությունից, հայտնում է «Линга» քրիստոնեական ինֆորմացիոն ալիքը: Մասնավորապես, կամավորները գնում են սեռական գերության մեջ գտնվող կանանց եւ վերադարձնում նրանց իրենց ընտանիքներին: Ականատեսները պատմել են, որ մի իրաքցի տղամարդ, […]

«Փող չկա». փոխե՞լ գերբն ու օրհներգը /վիդեո/

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը դեմ է զինանշանի ու օրհներգի փոփոխություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախ Դևրիկյանը նկատեց, որ այս պահին դա հրատապ անհրաժեշտություն է: «Երկիրը ներկայացնում է ժողովուրդը, ոչ թե գերբը»,-նկատեց նա՝ հավելելով, որ դա «պարապ-սարապների» գործն է: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կողմ է այս փոփոխություններին: «Եթե առյուծի բերանի բաց լինելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի